«Էրեբունի» ԲԿ-ն միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում, որտեղ քիմիաթերապիայի ընթացքում կիրառվում է Paxman Cool Sculp սարքավորումը, ինչի շնորհիվ քիմիաթերապիայից հետո մազերը չեն թափվում: Այն հատուկ սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ՝ այդպիսով պաշտպանում մազերը քիմիաթերապևտիկ դեղերի ազդեցությունից: Այն քաղցկեղով հիվանդին ազատում է մազաթափությունից առաջացած սթրեսից: Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքում հիվանդները միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում են ստանում: Բաժանմունքի սենյակները հագեցած են թթվածնով: Իսկ բարձրակարգ բժիշկները կիրառում են աշխարհում ընդունված նորագույն մեթոդները: