Loading

Լուսինե Դանիելյանի ծննդյան օրն է

05.12.2018

Լուսինե Դանիելյանի ծննդյան օրն է
Լուսինե Դանիելյանի ծննդյան օրն է

Էրեբունի ԲԿ ծննդատան անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարը վիրահատարանում ամենակարեւոր մարդկանցից է. հիվանդն առաջինը հետեւում է նրա ցուցումներին, բռնում ձեռքը, որպեսզի կարողանա հաղթահարել վախը:

Այս տարիների ընթացքում թե ինչն է առավել հիշարժան՝ Լուսինե Դանիելյանը չի առանձնացնում: Գրեթե ամեն օր աչքի առաջ կատարվում են հրաշքներ, որոնք երբեմն անհանավանական են թվում հենց իրենց համար: Ամեն վիրահատությունից հետո նույն զգացողությունն է ունենում՝ թիմը փրկեց եւս մեկի կյանք: Իսկ շատ հաճախ՝ նաեւ երկուսի: Հաջողությունների ամենօրյա արշավն Էրեբունու ծննդատանը հնարավոր է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության եւ տեխնիկական հագեցվածության շնորհիվ: Այստեղ կիրառվում են անեսթեզիոլոգիայի լայն ծավալի միջամտություններ՝ սկսած ամենամեծ վիրահատությունների ընթացքում կիրառվող ընդհանուր անզգայացումից մինչեւ ամենափոքր միջամտությունների համար նախատեսված ներերակայաին ցավազրկումներ: Բաժանմունքը հագեցած է անեսթեզիայի գերժամանակակից սարքավորումներով:

Լուսինե Դանիելյանը հպարատնում է՝ աշխատում են վերջին սերնդի դեղամիջոցներով եւ սարքավորումներով: Ամենաբարդ դեպքերի դրական ելքերը ծննդատան թիմային աշխատանքի արդյունքն է: Ու հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ Էրեբունի ծննդատունն իր վրա է վերցրել հանրապետության բոլոր ծնունդների առյուծի բաժինը: Դառնալով նաեւ կանանց կյանք եւ առողջություն պարգեւող գլխավոր կենտրոնը:

+374 10 47 11 00
QR
Price list QR