Loading

<<Առողջությունը սկսվում է կանխարգելումից>>

08.09.2017

<<Առողջությունը սկսվում է կանխարգելումից>>
<<Առողջությունը սկսվում է կանխարգելումից>>

2017թ. սեպտեմբերի 05-ին Երևան քաղաքի <<Մետրոպոլ>> հյուրանոցի կոնֆերանսի դահլիճում տեղի ունեցավ VI գիտաժողովը` կազմակերպված “Հոսպիտալային համաճարագաբան” ՀԿ-ի կողմից , որտեղ ներկայացվեց “ՄիկրոՄիր” գիտա-արտադրական կենտրոնը:

2007թ. Էրեբունի ԲԿ-ի կլինիկական բազայի հիման վրա հիմնադրվեց <<Հոսպիտալային համաճարագաբան>> ասոցիացիան: Ասոցիացիայի գործունեության զարգացումը թույլ տվեց հետագայում` պրոֆեսոր Ա. Մ. Քուշքյանի աջակցությամբ , 2011թ. ստեղծել , իր տեսակի մեջ եզակի, “ Կլինիկական համաճարագաբանության գիտա-արտադրական կենտրոն”:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ, Էրեբունի ԲԿ-ի կլինիկական համաճարակաբանության գծով գլխավոր տնօրենի խորհրդատու, << Միկրոմիր – Հայաստան>> կազմակերպության տնօրեն, բ.գ.թ. Անահիտ Սարգսյանը, որը նշեց տվյալ միջոցառման կարևորությունը:

<<ՄիկրոՄիր>> գիտա-արտադրական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության գլխավոր խնդիրը միայն արդյունավետ հակաբակտերիալ պրեպարատների ստեղծումը չէ, այլ նաև բակտերիոֆագերի տարածման նպաստումն է առողջապահության ոլորտում:Այս ժամանակաշրջանում, երբ հետազոտությունները հաստատում են ,որ հակաբիոտիկների դարաշրջանը մոտենում է իր մայրամուտին, խնդիրն ավելի արդիական է դառնում:

Հետաքրքիր ելույթներով հանդես եկան տ.գ.թ. Ա. Յու. Զուրաբովը` << ՄիկրոՄիր>> գիտա-արտադրական կենտրոնի տնօրեն, կ․գ․թ․ Ե․Լ․ Ժիլենկովը, կ. գ. դ., պրոֆեսոր Ս.Բ.Մոսիխինը:

Հաշվի առնելով բակտերիաների աճող դիմադրողականությունը հակաբիոտիկների նկատմամբ, այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում միջոցների հատուկ խումբը` բակտերիոֆագերը կամ կենսաբանական վիրուսները: Հակաբիոտիկների ակտիվ փոխարինումը ֆագային պրեպարատներով, այն իրավիճակներում, երբ հակաբիոտիկների կիրառումը հիմնավորված չէ, թույլ կտա կտրուկ նվազեցնել հակաբիոտիկների դիմադրողականության առաջացման վտանգը և հաճախականությունը: Ֆագերը կարելի է կիրառել այնտեղ, որտեղ, այնուամենայնիվ, կարելի է չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք շարունակվում են նշանակվել այլընտրանք չլինելու պատճառով: Ֆագերը կարող են օգտագործվել որպես առաջնային ընտրության միջոց:

Կլինիկական պրակտիկայում կան որոշակի իրավիճակներ, որտեղ հակաբիոտիկները բուժող բժիշկի համար կմնան գլխավոր և նույնիսկ միակ բուժման միջոցը, ինչպես վիրաբույժի համար` վիրադանակը:Կարևորը այն է, որ հակաբիոտիկները չլինեն առաջին ընտրության պրեպարատներ:

Բակտերիաների աճող դիմադրողականությունը հակաբիոտիկների նկատմամբ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար նոր միջոցներ փնտրելու միակ պատճառը չէ: Կարևոր պատճառներից մեկն էլ դարձավ մարդու և բակտերիաների փոխհարաբերությունների պատկերացման փոփոխությունը: <<Մարդկային մարմինը պետք է ստերիլ լինի>> հնացած պարադիգմային և << Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում գլխավորը ախտածնի ոչնչացումն է>> թեզիսին փոխարինելու եկավ նոր կոնցեպցիա` հիմնված միկրոբիոմի մասին ժամանակակից տվյալների վրա, որին համաձայն մարդը ,հիմնականում , չի կարող գոյատևել առանց որոշակի բակտերիաների:

<< ՄիկրոՄիր>> գիտա-արտադրական կենտրոնի գործունեության հիմքում ընկած է մարդու միկրոբիոմի վրա Էկոլոգիական ազդեցության կոնցեպցիան ` օրգանիզմը հավասարակշռված վիճակի վերադաձնելու համար, իսկ հետաքրքրությունը դեպի առողջությունը պահպանող նոր տեխնոլոգիաների ` Էրեբունի ԲԿ-ի այցեքարտն է:

+374 10 47 11 00
QR
Price list QR