Loading

Ինչպես կառավարել ցավը. բլոկադաներ

18.06.2022

Ամենաշատ հանդիպող ցավերից մեկի՝ գոտկային ցավերի գլխավոր պատճառը ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններն են: Ողնաշարի խնդիրների դեպքում «Էրեբունի» ԲԿ ցավի կենտրոնում, ի թիվս բուժման այլ մեթոդների կատարվում է նաև ինտերվենցիոն միջամտություն:Նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս կատարել միջողային սկավառակների բլոկադաներ: Ճիշտ և գրագետ մոտեցումը թույլ է տալիս գտնել ցավ առաջացնող սկավառակը և կատարել ճիշտ ներարկում: Բացի այդ, ցավի կենտրոնում այլ քրոնիկ ցավային համախտանիշների դեպքում ևս կատարվում են տարբեր տեսակի բլոկադաներ:Նման միջամտություններ կատարվում են նաև ուռուցքային հիվանդությունների դեպքում. ցավային կետերի վրա կատարվում են ներարկումներ:

Ինչպես կառավարել ցավը. բլոկադաներ
+374 10 47 11 00
QR
Price list QR