Loading

Հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում

06.06.2020

Հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է SARS-CօV2 (COVID 19) հակամարմինների և իմունոգլոբուլինի (IgG և IgM) որոշում արյան մեջ:

Հետազոտության մեթոդը՝ քեմիլյումինեսցենտային:

IgG- զգայունությունը 95,6 %

սպեցիֆիկությունը 97,7 %

IgM- զգայունությունը 89,9 %

սպեցիֆիկություն 96,5 %

Ինֆեկցիոն պրոցեսներին զուգահեռ՝ օրգանիզմում սկսվում է իմունոգլոբին IgG եւ IgM արտադրում: Նախ դիտվում է IgM-ի բարձրացում, որն ի հայտ է գալիս ախտանշաններն առաջանալուց 3-5 օր հետո և իր գագաթնակետին է հասնում հիվանդության սուր շրջանում, որից հետո աստիճանաբար սկսում է իջնել և արդեն ապաքինման շրջանում ամբողջովին անհետանում է: IgG-ն ի հայտ է գալիս հիվանդության սուր շրջանում և իր գագաթնակետին է հասնում հիվանդությունը կրելուց 10-14 օր հետո: IgG հայտնաբերումը արյան մեջ խոսում է այն մասին, որ մարդն արդեն տարել է հիվանդությունը և գտնվում է լավացման շրջանում:

+374 10 47 11 00
QR
Price list QR