Loading

Փրկվեց <լողացող> թրոմբով հիվանդի կյանքը

22.02.2017

Փրկվեց  <լողացող> թրոմբով հիվանդի կյանքը
Փրկվեց  <լողացող> թրոմբով հիվանդի կյանքը

Հիվանդ Մ․Կ․, 65տ․, 17.12.2016թ․ ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունք ձախ վերջույթներում թուլության գանգատներով։ Ըստ անհապաղ կատարված գլխի և պարանոցի անոթների ԿՏ-անգիոգրաֆիայի արդյունքների բժիշկ ռադիոլոգ Հ․ Մ․ Սիմոնյանի կողմից հայտնաբերվեց կյանքին վտանգ սպառնացող բարդություն՝ աջ ներքին քնային զարկերակում լողացող թրոմբ վահանակի վրա (ստենոզ 90%) , որն ամբողջովին խցանում էր անոթի լուսանցքը (նկար 1), գլխուղեղի աջ կիսագնդում ինսուլտից առաջացած երկու նոր օջախներով։

Սրտի և անոթների վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ․գ․թ․Մեսրոպ Շատախյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց կատարել անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Ախտորոշումից 30 րոպե անց հիվանդը արդեն վիրահատական սեղանին էր։ Վիրաբուժական թիմը (վիրաբույժներ՝ Շատախյան Մ․Պ, Արզումանյան Ս․Ի․, անեստեզիոլոգ՝ Մուրադյան Ա․Ռ․) կատարեց թրոմբի հեռացում 1×2 չափսերով և ներքին քնային զարկերակից էնդարտէրեկտոմիա (նկար 2)։ Վիրահատությունը տևեց 1.5 ժամ, հիվանդը արթնացավ պարզ գիտակցությամբ, առանց նյարդաբանական դեֆիցիտի։

(նկար 1) քնային զարկերերակում լողացող թրոմբ (նկար 2). լողացող թրոմբ

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, առանց բարդությունների, հիվանդը դուրս գրվեց հետվիրահատական երկրորդ օրը։ Դուրս գրվելուց առաջ և մեկ ամիս անց անցկացված դուպլեքս սկանավորումը աջ ներքին քնային զարկերակում արյան հոսքի խանգարում չհայտնաբերեց, բոլոր վերջույթներոմ շարժումները առանց սահմանափակումների էին, իսկ հիվանդի ինքնազգացողությունը՝ հիանալի։

Տվյալ դեպքը տեսանելիորեն հաստատում է՝ անոթային պաթոլոգիա հանդիսացող իշեմիկ ինսուլտների ժամանակ գլխուղեղի և պարանոցի անոթների անհապաղ վիզուալիզացում անցկացնելու անհրաժեշտությունը նյարդաբանների կողմիից։ Միայն այդպես է հնարավոր բուժման ճիշտ ռազմավարության ընտրությունը՝ ինսուլտից հետո անկարողության վտանգի նվազեցման նպատակով, ինչպես նաև անհետաձգելի իրավիճակներում հիվանդի կյանքի փրկությունը։

Կարևոր է նշել , որ իր տեսակի մեջ նմանը չունեցող հենց այս վիրահատությունը առաջին անգամ անցկացվեց հենց էրեբունի ԲԿ-ում

+374 10 47 11 00
QR
Price list QR