Loading

Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ քիմիաթերապիայի ժամանակ մազաթափության դեմ օգտագործվող սառցե գլխարկ

12.12.2016

Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ քիմիաթերապիայի ժամանակ մազաթափության դեմ օգտագործվող սառցե գլխարկ
Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ քիմիաթերապիայի ժամանակ մազաթափության դեմ օգտագործվող սառցե գլխարկ

Մազաթափությունը քիմիաթերապիայի ամենատհաճ և անցանկալի կողմնակի ազդեցություններից մեկն է: Շատ պացիենտների մոտ, հատկապես կին պացիենտների, որոնք անցնելու են քիմիաթերապիայի կուրս, մազաթափությունը շատ ուժեղ հոգեբանական տրավմա է, սթրես, իսկ հաճախ նաև բուժումից հրաժարվելու ճակատագրական որոշման պատճառ:

Էրեբունի ԲԿ-ում իրականացվում է Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ Paxman ֆիրմայի Orbis II սարք՝ Սառեցնող Գլխարկ:Սարքը հատուկ մշակված է օնկոհիվանդների համար, որոնք անցնելու են քիմիաթերապիայի կուրս՝ ալոպեցիան (մազաթափությունը) կանխելու նպատակով:

Սարքի աշխատանքի սկզբունքն է՝ գլխի մազածածկույթի սառեցումը մինչև - 4C քիմիաթերապեվտիկ պրեպարատի ներարկումից 30-40 րոպե առաջ, անմիջապես ներարկման ընթացքում և հետո: Սառեցման ազդեցության տակ տեղի է ունենում գլխամաշկի անոթների սպազմ, արյան հոսքի դանդաղում, որի հետևանքով ներարկված քիմիաթերապևտիկ դեղանյութի քանակը, որը հասնում է գլխամաշկին, կտրուկ իջնում է: Հետևաբար կանխվում է քիմիապրեպարատի տոքսիկ ազդեցությունը մազային ֆոլիկուլի վրա, որը թույլ է տալիս պահպանել մազերը:

Մենք կփորձենք դարձնել Ձեր բուժումը ավելի հարմարավետ և կազատենք սթրեսներից:

НОВЫЕ  Քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող նորույթ՝ Սառցե գլխարկ: Քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող նորույթ՝ Սառցե գլխարկ:  Քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող նորույթ՝ Սառցե գլխարկ:

+374 10 47 11 00
QR
Price list QR