Loading

Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում

04.04.2014

Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց և ժամանակակից ստենտի կիրառմամբ սրտանոթի վիրահատություն իրականացրեց մակեդոնացի հայտնի ինվազիվ սրտաբան, Սկոպիեի սրտաբանության համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Սասկո Կեդևը:

Վիրահատական միջամտության ավարտից հետո պրոֆեսորը լրագրողներին պատմեց, որ այն բավականին կարճ տևեց և շատ արդյունավետ էր: Նրա խոսքով՝ սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդի հանդեպ նախապես ցուցաբերվել էր շատ գրագետ մոտեցում. մինչև ստենտավորումը դեղորայքային բուժում չէր իրականացվել: Վիրահատության շնորհիվ՝ սրտանոթի անցանելիությունն ապահովված է, և ընդամենը չորս ժամից հիվանդն արդեն կարող է դուրս գրվել:

Մակեդոնացի սրտաբանը շեշտեց, որ հայ մասնագետների հետ համագործակցելիս իրեն զգում է, ինչպես եվրոպական ժամանակակից կլինիկայում, որը հագեցած է թե՛ լավագույն սարքավորումներով, թե՛ բարձրակարգ անձնակազմով:

Մակեդոնացի ինվազիվ սրտաբան, Սկոպիեի սրտաբանության համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Սասկո Կեդև Մակեդոնացի ինվազիվ սրտաբան, Սկոպիեի սրտաբանության համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Սասկո Կեդևը և ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը նշեց, որ պրոֆեսոր Սասկո Կեդևը հանրահայտ մասնագետ է ինվազիվ վիրահատությունների ասպարեզում, և նրա հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն կատարված վիրահատությամբ: «Մեր բժշկական կենտրոնում կատարվում են բավականին մեծ թվով սրտային միջամտություններ՝ մոտ 120-150 կորոնար ստենտավորումներ: Սակայն ցանկանում ենք ընդլայնել ասպարեզը և իրականացնել նաև, օրինակ, երիկամների, ոտքերի անոթների ստենտավորումներ, որոնք Հայաստանում դեռևս զարգացած չեն»,- ասաց բժիշկ Հայրապետյանը: Համաձայն Անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում ստենտավորումների պահանջարկն ու վիրահատությունների թիվն աճում են ամսեամիս:

Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող եզակի սարքը՝ գերմանական վերջին սերնդի Siemens Artis Biplane անգիոգրաֆը, թուլ է տալիս կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում՝ ո՛չ միայն սրտի, այլև մնացած բոլոր օրգանների անոթների: Միջամտությունները բացարձակ անցավ են, մեծ մասը կատարվում է տրանսռադիալ մուտքով՝ նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է բարդությունների հավանականությունը, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:

Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կիրառվել լուծվող ստենտ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյան Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում

+374 10 47 11 00
QR
Price list QR