Loading

Հերթական սեմինարը Սրտաբանական կենտրոնում

24.12.2016

Հերթական սեմինարը Սրտաբանական կենտրոնում
Հերթական սեմինարը Սրտաբանական կենտրոնում

22.12.16թ. «Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական սեմինարը (անցկացվում է ամեն հինգշաբթի) «Աորտոկորոնար շունտավորում երկու՝ ներքին կրծքային զարկերակների միջոցով» թեմայով:

Նշված թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ «Էրեբունի» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Վ.Հ.Գասպարյանը.

Այս վիրահատության առավելությունը ստանդարտ ԱԿՇ-ի համեմատությամբ բացառապես զարկերակային շունտերի օգտագործումն է, որը թույլ է տալիս շունտավորել մինչև 4 կորոնար զարկերակ (սրտամկանի զարկերակային ամբողջական ռեվասկուլյարիզացիա), ինչը շատ կարևոր է՝ կրկնակի միջամտությունների անհրաժեշտությունից խուսափելու համար՝ վիրահատությունից հետո երկարաժամկետ հեռանկարում: Սա հատկապես կարևոր է երիտասարդ հիվանդների համար:

Այս վիրահատությունը հաջողությամբ ներդրվել է «Էրեբունի» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական պրակտիկայում և կիրառվում է մինչև 55 տարեկան հիվանդների շունտավորման համար։

+374 10 47 11 00
QR
Price list QR