«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետներն ապրիլի 11-ին Աբովյանի քաղաքային հիվանդանոցում գիտաբժշկական կոնֆերանս էին կազմակերպել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Լուսինե Մխիթարյանը, Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժական ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը, Անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը և Շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը տեղում ծանոթացել են հիվանդանոցի գործունեության հետ և մասնագետներին ներկայացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային, վիրաբուժական ծառայություններն ու բաժանմունքների գործունեությունը:
Կոնֆերանսի նպատակը Աբովյանի քաղաքային հիվանդանոցի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների փոխհամագործակցությունն էր: