Loading

«Ուրախ եմ ընդօրինակել հայ գործընկերներիս փորձը և կիսվել նրանց հետ իմ սեփականով»:

29.05.2018

«Ուրախ եմ ընդօրինակել հայ գործընկերներիս փորձը և կիսվել նրանց հետ իմ սեփականով»:
«Ուրախ եմ ընդօրինակել հայ գործընկերներիս փորձը և կիսվել նրանց հետ իմ սեփականով»:

Carto 3 եռաչափ քարտեզավորման համակարգը ավելի ճշգրիտ ախտորոշման և որոշ տեսակի առիթմիաների քարտեզավորման հնարավորություն է ընձեռնում, որն ապահովում է բուժման մաքսիմալ արդյունավետություն, կրճատում է միջամտության ժամանակը և իջեցնում հետվիրահատական բուժման արժեքը:

https://erebunimed.com/arm/news.more/289

Մինչև վերջերս գոյություն ունեցող ախտորոշման, տարբեր տեսակի առիթմիաների բուժման դեղորայքային և վիրահատական մեթոդներն արդյունավետ էին, սակայն պահանջում էին երկարատև և թանկարժեք բուժում: Հատուկ կաթետերի օգնությամբ հնարավոր է դառնում “ներթափանցել” պացիենտի սիրտը, կատարել հաշվարկներ, որոշել առիթմիայի ծագման ճշգրիտ տեղը, և կետային այրվածքով ավարտել վիրահատությունը: Այս ամբողջ գործողության ընթացքում համակարգչի հատուկ մոնիտորի վրա երևում է անցկացվող վիրահատության եռաչափ պատկերը: https://erebunimed.com/arm/news.more/281

Բարձր տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ վիրահատությունների անցկացումը այնպիսի առիթմիաների տեսակների դեպքում, ինչպիսիք են` նախասրտերի ֆիբրիլյացիա, բարդ փորոքային առիթմիաներ և այլն, թույլ կտան երկարացնել հիվանդի կյանքը և բարձրացնել նրա կյանքի որակը:

2018 թ. մայիսի 24-25 Էրեբունի ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության ղեկավար բ.գ.թ. Միհրան Մարտիրոսյանի և Սանկտ Պետերբուրգի Վ. Ա. Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի դոցենտ, բ.գ.դ., Եվգենի Միխայլովի կողմից հիվանդանոցի կաթետերիզացման լաբորատորիայում անցկացվեցին սրտի մի քանի վիրահատություններ, հիմնականում աբլացիաներ, Carto 3 եռաչափ քարտեզավորման համակարգի կիրառմամբ:

Հայ և ռուս բժիշկների համատեղ մասնակցությունը տարբեր միջազգային սեմինարներին, կոնֆերանսներին թույլ տվեց ավելի սերտ համագործակցության և փորձի փոխանակման հիմքեր դնել: Բժիշկ Միխայլովը նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցի համար (սա նրա առաջին այցն էր), և մեծ պատրաստականությամբ մասնակցեց անցկացվող վիրահատություններին: «Համաշխարհային բժշկության նորագույն նվաճումների, Էրեբունի ԲԿ-ի առօրյա պրակտիկայում պրոտոկոլների կիրառումը ապահովում է բարձր տեխնոլոգիաներով միջամտությունների անցկացում, որոնք արդյունավետության և վարպետության անցկացման մակարդակով չեն զիջում արտասահմանյան կլինիկաների արդյունքներին և թույլ են տալիս պացիենտներին ստանալ մասնագիտացված առիթմոլոգիական բուժօգնություն: Սանկտ Պետերբուրգում կան մոտ 14 մասնագիտացված կլինիկաներ:Մեր կենտրոնը «Հյուսիսային մայրաքաղաքում» հագեցվածության մակարդակով չի զիջում ձեր կենտրոնին: Սակայն չեմ կարող չնշել, որ Հայաստանի գործընկերներից սովորելու բաներ շատ կան, հատկապես Էրեբունի ԲԿ -ի բժիշկներից, և ընդօրինակել նրանց փորձը, որը, համոզված եմ, հետագայում կկարողանամ կիրառել իմ բժշկական պրակտիկայում: Ուրախ կլինեմ, եթե իմ գործնական և տեսական գիտելիքներով օգտակար լինեմ իմ գործընկերներին: Գիտելիքների, փորձի փոխանակումը` զարգացման անբաժան տարրերն են»,- նշեց բժիշկ Միխայլովը:

Վերջինս հավելեց, որ երիտասարդ մասնագետների համար կստեղծվեն հեռանկարային հնարավորություններ, ինչպես գործնական հմտություններ ձեռք բերելու, այնպես էլ դրանք բարձրացնելու համար: Էրեբունի ԲԿ-ի գործընկերների հետ համատեղ ինտերվենցիոն միջամտություններ իրականացնելուց, և գիտելիքների և հմտությունների փոխանակման բնագավառում համագործակցություն հիմնելուց հետո, նախագծվեց նաև գիտական համագործակցության հիմքը, որը նույնպես նոր խթան կհանդիսանա հիվանդանոցների միջև նոր հարաբերությունների զարգացման համար, քանի որ բժիշկ Միխայլովը ղեկավարում է նաև նեյրոմոդուլյացիայի գիտահետազոտական լաբորատորիան:

Չափազանց կարևոր է նշել, որ նրանց թվում, ում կատարվել է աբլյացիա, կային նաև սոցշահառուներ: Բնակչության անապահով խավի համար պետության հաշվին բարձորակ մասնագիտացված բուժօգնության ապահովումը բուժկենտրոնի զարգացման մակարդակի և առողջապահության ոլորտի կայունության կարևորագույն ցուցանիշներից մեկն է:

+374 10 47 11 00
QR
Price list QR