Loading

Անկողնային հիվանդների խնամքի կազմակերպում

01.06.2018

Անկողնային հիվանդների խնամքի կազմակերպում
Անկողնային հիվանդների խնամքի կազմակերպում

2018թ. մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար, բժիշկ-էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ. Ե. Օհանյանի կողմից կազմակերպվեց « Հիվանդի խնամքը» թեմայով հերթական սեմինարը:

Հիվանդին ճիշտ և լիարժեք խնամք ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ գոյություն ունեն տարբեր կանոններ , որոնք թույլ են տալիս հիվանդին ապահովել մաքսիմալ ֆիզիոլոգիական և հոգեբանական կոմֆորտով, ինչպես նաև , շնորհիվ այս կանոնների նվազեցնել ներհիվանդանոցային բարդությունները: Հատուկ պատրաստված բուժանձնակազմը , որը զբաղվում է հիվանդի խնամքով , պետք է հասկանա , թե հատկապես ինչ է պետք անել և ինչպես ճիշտ կատարել տարբեր մանիպուլյացիաներ: Դասախոսությամբ հանդես եկավ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կլինիկական օրդինատորը: Լ. Ներսիսյանը շոշափեց մի շարք հրատապ խնդիրներ հիվանդների խնամքի վերաբերյալ , հատկապես իրենց վերը նշված բաժանմունքում գտնվելու պայմաններում:Այն հիվանդների խնամքը , որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվել և ինքնասպասարկվել, ամենաբարդ և աշխատատար պրոցեսներից մեկը նրանց հիգիենայի պահպանումն է: Անկողնային հիվանդի մարմնի բոլոր մասերի հիգիենայի պահպանումը պետք է դառնա ամենօրյա պրոցեդուրա, որի համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ և հիգիենայի պարագաներ:

Ինչպես նշեց Լ. Ներսիսյանը, տարբեր մանիպուլյացիաների կոմպլեքսը և խնամքը, հիմնական բուժման հետ համատեղ , ի վիճակի է թեթևացնել հիվանդի վիճակը և, հատկապես, ինքնազգացողությունը: Զեկույցի ընթացքում հատուկ շեշտ դրվեց հիվանդի չոր խնամքի մեթոդին: Բուժքրոջ կարեկից և հոգատար վերաբերմունքը հիվանդին տալիս է մեծ բարոյական , և հաճախ նաև ֆիզիկական թեթևություն, իսկ դա ապաքինման գործընթացի ամենակարևոր ներդրումն է :

Որոշ հրատապ խնդիրներ` կապված հիվանդի խնամքի պրոցեսի հետ, ներկայացրեց և քննարկեց վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը:

+374 10 47 11 00
QR
Price list QR