Loading

Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ

02.07.2014

Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ

Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենա- վիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին:

Այդ առիթով կայացավ նաև արդեն ավանդույթ դարձած գործնական հանդիպումը` «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանների և հայ անվանի ակադեմիկոսի միջև: Բագրատ Ալեքյանի անունն է կրում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը:

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ ԱլեքյանԲժիշկ Ալեքյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը Ձեր անունն է կրում: Որքանո՞վ է այս հանգամանքը պարտավորեցնող և առհասարակ ինչ զգացում է առաջացնում:

– Ինձ համար անակնկալ էր այդ որոշումը, որ նորաբաց բաժանմունքը պետք է իմ անունը կրի: Դա պատիվ է ինձ համար, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, քանի որ սա իմ հայրենիքն է, և փաստորեն, այստեղ ես գնահատված եմ: Ես միշտ կապված եմ եղել իմ հայրենիքի հետ, ժամանակ առ ժամանակ եկել եմ, բայց հիմա ավելի պարտավորված եմ ինձ զգում, և դա հաճելի զգացում է, գիտե՞ք: Իմ յուրաքանչյուր այցը Հայաստան սկսվում կամ ավարտվում է այս կլինիկա այցով: Հիմա ես նաև կապվածություն եմ զգում այս կլինիկայի հանդեպ: Հայաստան գալուց անպայման այցելում եմ, մեկ օր աշխատում այստեղի մասնագետների հետ, փորձում փոխանցել իմ գիտելիքներն ու փորձը:

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ ԱլեքյանԲժիշկ Ալեքյան, այս անգամ ո՞րն է Ձեր` Հայաստան այցի նպատակը:

– Իրականում եկել եմ քրոջս ծննդյան 75-ամյակը շնորհավորելու: Միտք չունեի գործնական այցի, բայց քանի որ ժամանակ կար, որոշեցի մեկ օր նվիրել աշխատանքին: Երեք հիվանդ եմ զննելու` բավականին ծանր դեպքեր: Երկու հիվանդի հիվանդության պատմությանը ծանոթ եմ և պարզապես հետազոտելու եմ` վիճակի վերահսկողությունը ստուգելու նպատակով, իսկ 3-րդ հիվանդին վիրահատելու ենք:

Ի՞նչ վիրահատություն է սպասվում:

– Անմիջապես մեր զրույցից հետո պետք է սիրտը սնուցող զարկերակների ստենտավորում կատարենք: Հիվանդը ավելի քան 10 տարի սրտանոթային խնդիրներ ունի: Կատարելու ենք կորոնարոգրաֆիա, որն ինվազիվ հետազոտական մեթոդ է: Կորոնարոգրաֆիայի ժամանակ աճուկային շրջանից՝ ազդրային զարկերակից, կամ ձեռքից՝ ճաճանչային զարկերակից, հատուկ կատետրով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, որից հետո ռենտգեն հսկողության տակ գնահատում ենք զարկերակների վիճակը: Եթե նեղացում կա, ապա ստենտավորում է կատարվում: Ստենտը մետաղական զսպանակ է, որն ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է դեպի անոթի խցանված մասը, տեղադրվում զարկերակի մեջ, այնուհետեւ՝ լայնացվում:

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ ԱլեքյանԱյս հիվանդի սիրտը սնուցող անոթներից մեկը նեղացած է և խանգարում է նրան լիարժեք կյանքով ապրել: Վիրահատությունից հետո անոթը լիովին կբացվի, կկանխվի հնարավոր ինֆարկտը: Ստենտավորումից հետո հիվանդը վաղն արդեն կարող է տուն գնալ:

Համեմատելով արտասահմանյան փորձի հետ, ինչպե՞ս եք գնահատում այստեղ կատարվող ծառայությունների որակը:

– Բավականին բարձր: Ես, իսկապես, համեմատելով եմ ասում, քանի որ ինքս Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության էնդովասկուլյար վիրաբուժության գլխավոր մասնագետն եմ ու լավ տեղյակ եմ ոլորտին: Օրինակ` Եվրոպայում 1 մլն բնակչի հաշվով կատարվում է 2000 ստենտավորում: Այսօր 1 մլն բնակչություն ունեցող Երևանում իշեմիկ հիվանդության դեպքում կատարվում է 3000-ից ավելի ստենտավորում: Միայն «Էրեբունի» հիվանդանոցում 2013թ. իրականացվել է մոտ 1500 ստենտավորում, ընդ որում, 500-ը սուր կորոնար համախտանիշով հիվանդներն են, մյուսները` պլանային հիվանդներ:

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Բագրատ ԱլեքյանՄասնագետներն այստեղ շատ լավ պատրաստված են և չեն զլանում նորից ու նորից սովորել, կատարելագործվել, դա շատ կարևոր է:

+374 10 47 11 00
QR
Price list QR