Loading

Առիթմիան բուժելի է

23.11.2018

Առիթմիան բուժելի է
Առիթմիան բուժելի է

Էրեբունի ԲԿ առիթմոլոգիական ծառայությունը, որն այսօր հանրապետության առաջատարն է, կատարում է սրտի ռիթմը վերականգնող այն բոլոր միջամտությունները, որոնք իրականացնում է ժամանակակից բժշկական աշխարհը: Աբյալցիաները, տարատեսակ սարքերի իմպլանտացիաները հնարավորություն են տալիս վերականգնել սրտի համաչափ ռիթմը՝ կանխելով ինսուլտներն ու ինֆարկտները, որոնք կարող են առաջանալ հենց առիթմիաների պատճառով: Իրականացնելով առիթմիաների ամբողջական եւ համալիր բուժում՝ Էրեբունի ԲԿ-ն քայլ առաջ գնաց՝ կիրառելով նաեւ նաեւ նորագույն տեխնիկական հնարավորությունները: Այժմ առիթմոլոգիական կենտրոնում աբյլացիաները կատարվում են սրտի եռաչափ քարտեզավորման՝ CARTO կոչվող համակարգով: Աբլացիայի ընթացքում կատետրը դեպի սիրտ է մտնում, այնտեղ գտնում առիթմիա առաջացնող օջախն ու այրում այն: Կարտո համակարգի միջոցով այդ գործընթացը դառնում է առավել անվտանգ թե հիվանդի թե բժշկի համար: Այն հնարավորություն է տալիս գործողությունն իրականացնել ոչ թե ռենտգեն հսկողության տակ, այլ էկրանին ամեն մի գործողությանը զուգահեռ ձեւավորվում կամ ինչպես ասում են՝ քարտեզավորվում է սիրտը՝ տալով եռաչափ ներքին պատկեր: Այսպիսով նույնիսկ միլիմետրերի ճշգրտությամբ հնարավոր է տեսնել կատետրի տեղն ու դիրքը, նրա շարժման ողղությունը եւ այն կետերը, որոնք ահնրաժեշտ է այրել ռադիոալիքային հաճախականությամբ, որպեսզի վերանա առիթմիան: Այն ամենը, ինչ ներդրված է աշխարհի լավագույն սրտաբանական կենտրոններում՝ կիրառվում է նաեւ Էրեբունի ԲԿ-ում՝ հնարավորություն տալով մեր ազգաբնակչությանը առանց արտերկիր մեկնելու ստանալ ամենաբարձր որակի բուժօգնություն: Էրեբունի ԲԿ տարվա մեջ մի քանի անգամ նաեւ աշխարհահռչակ բժիշկներ են գալիս:

+374 10 47 11 00
QR
Price list QR