Loading

Շվեյցարացի բժիշկներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

17.09.2014

Շվեյցարացի բժիշկներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

Այս օրերին երկօրյա այցով Հայաստան են ժամանել շվեյցարացի բժիշկներ, ովքեր հյուրընկալվել են «Էրեբունի բժշկական կենտրոն»` գիտագործնական համագործակցության նպատակով: Այս մասին զրուցեցինք Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի հետ:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյան– Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն են այցելել մեր շվեցարացի գործընկերները` «Իմպարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ Պոլ Վոգի ղեկավարությամբ: Նրանք միջազգային «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպությունն են ներկայացնում, որը բարեգործական հիմունքներով գիտագործնական լուրջ աշխատանքներ է տանում տարբեր երկրներում: Վաղ առավոտից սկսել ենք համատեղ աշխատանքը: Արդեն մեծաթիվ պացիենտներ հետազոտվել եւ խորհրդատվություն են ստացել մեր արտասահմանից ժամանած գործընկերների կողմից: Խորհրդատվությունն անվճար հիմունքներով է կատարվում: Հաջորդ օրն արդեն վիրահատություններ կիրականացնեն 2 ուղղությամբ` բաց սրտային և ներանոթային վիրահատություններ: Նրանք կիրականացնեն այն վիրահատությունները, որոնք միանշանակ չեն, կարիք ունեն երկրորդ կարծիքի:

Համագործակցության այլ եզրեր տեսնո՞ւմ եք:

Շվեցարացի բժիշկներն Էրեբունի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել Շվեցարացի բժիշկներն Էրեբունի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

– Այս կազմակերպությունը նախընտրում է նաև հեագա համագործակցություն, որը թույլ կտա մեր բժիշկներին վերապատրաստվել արտասահմանում: Վերապատրաստում չանվանենք, բայց շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, երբ հնարավորություն է ընձեռվում հենց կլինիկական դեպքի շուրջ քննարկել խնդիրը: Սա փորձի փոխանակում է, համատեղ աշխատանք, որն, իհարկե, կրկնակի արդյունավետություն է ապահովում:

Ստենտավորումը որքանո՞վ է կրճատում մահացության ռիսկը:

«Իմպարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ Պոլ Վոգ– Համաշխարհային վիճակագրությունն այսպիսին է. լավագույն կլինիկաներում մահացությունը սրտամկանի սուր ինֆարկտից ներկայում կազմում է 4-5%, իսկ մեծավ մասամբ այս տոկոսը հասնում է 10-ի: Պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր կլինիկայում մահացությունները հասցված են նվազագույնի` 4-5%:

Սրտային վիրաբույժ Պոլ Վոգն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Հույս ունի փոքր-ինչ նվազեցնել հայ բժշկի հոգսը: «Դեռ չեմ կարող խոսել Հայաստանում բժշկական ծառայության որակի մասին, բայց այս կենտրոնում, որտեղ մենք աշխատում ենք, կան տեխնիկական բոլոր հնարավորություները, որոնք անհրաժեշտ են վիրահատության, հետազոտության համար: Տեխնիկապես այստեղ ոչինչ չի զիջում Շվեյցարիայում իրականացվող ծառայությանը»,- ասում է բժիշկը:

+374 10 47 11 00
QR
Price list QR