Loading

Միջուկային բժշկությունն աշխարհում

28.11.2019

Միջուկային բժշկությունն աշխարհում

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկային բժշկությունը նորարարական ուղղությունն է ամբողջ աշխարհում, ինչի շնորհիվ այսօր արդեն բուժելիեն բազմաթիվ հիվանդություներ: «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն, որի գլխավոր ուղղություններից էվահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Այդ հարցերը քննարկելու նպատալով «Էրեբունի» բժշկական կենտրոնը նախաձեռնել էր հանդիպում մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատությունների մասնագետների հետ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, ողջունելով հյուրերին տեղեկացրել է իր ղեկավարած կենտրոնի վերջին նախաձեռնությունները, մասնավորապես, միջուկային բժշկությունն «Էրեբունի» ԲԿ-ում կայացնելու հեռանկարները: Ընդհանուր առմամբ, ներկայացնելով նորաստեղծ կենտրոնի հզորությունները, տեխնիկական հագեցվածությունը, նա համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը գործընկերների հետ կնպաստի մեր հայրենակիցներին մատուցվող բուժօգնության մատչելիությանը: Հյուրերին ներկայացնելով Վրաստանի Հանրապետությունից հրավիրված ռադիոլոգ Նատալյա Շենգելիա Դե Լանգեին, Միքայել Մանուկյանը տեղեկացրել է, որ հենց նա է ղեկավարում կենտրոնը եւ իր փորձառությունը կօգտագործի հօգուտ մեր հիվանդների: Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավար Նատալյա Շենգելիա Դե Լանգեն ներկայացրել է հիվանդներին մատուցվող ծառայությունների ծավալները, յոդաթերապիայի կիրառման առանձնահատկությունները:

Հայտնի է, որ վահանաձև գեղձի ուռուցքային հիվանդությունների ժամանակակից բուժումն իրականացվում է համակցված մեթոդներով եւ վիրահատությունից հետո հաճախ ռադիոակտիվ յոդով բուժման կարիք է լինում: Նատալյա Շենգելիա Դե Լանգեն ներկայացրել է նաև Վրաստանի վիճակագրական մի շարք տվյալներ, ցուցանիշներ, որոնք փաստում են, որ տվյալ ուղղությունը բավականին զարգացած է հարևան երկրում: Հանդիպմանը ներկա մասնագետները Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավարին մի շարք հարցեր են ուղղել: Մասնավորապես, Էնդոկրինոլոգներին հհետաքրքրել են դեղերի կիրառման, յոդաթերապիայի ժամկետների, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցեր: Ի դեպ, 14 հիվանդ արդեն ավարտել է բուժման կուրսը նորաբաց կենտրոնում:

+374 10 47 11 00
QR
Price list QR