Loading

Օստեոպորոզ

17.02.2020

Օստեոպորոզ

«Էրեբունի» ԲԿ-ում հերթական գիտաժողովն է անցկացվել, այս անգամ՝ օստեոպարոզի առաջացման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին:

Օստեոպարոզը կմախքի խրոնիկական հարաճուն համակարգային հիվանդություն է, որը բնութագրվում է ոսկրերի հանքային խտության իջեցումով, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ և կոտրվածքների ռիսկի բարձրացմամբ:

Դասակարգվում է առաջնային եւ երկորդային օստեոպարոզ:

Առաջնային օստեոպարոզն առաջանում է հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ, ինչպես նաև ծերունական տարիքում թե կանանց թե տղամարդկանց շրջանում:

Երկրորդային օստեոպարոզն առաջանում է մի շարք հիվանդությունների եւ վիճակների, ինչպես նաեւ՝ դեղորայքային թերապիայի հետեւանով:

Գիտաժողովի ընթացքում ռևմատոլոգ Ալիսա Կիրակոսյանը գործընկերներին ներկայացրել է առաջնային եւ երկրորդային օոտեոպարոզի առաջացման պատճառները՝ շեշտը դնելով երկորդային օստեոպարոզի առաջացման վրա: Երկրորդային օստեոպարոզի դեպքերի հանդիում են գրեթե բոլոր նեղ մասնագետնետները, ուստի շատ կարեւոր է այս հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների իմացությունը և կիրառումը:

Դենսիտոմետրիայի ծառայության ղեկավար Նարինե Ասլանյանը բժիշկներին ներկայացրել է, որ օստեոպարոզի ախտորոշման ամենահավաստի եղանակը ռենտգեն դենսիտոմետրիան է: Այն հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման և հակաօստեոպարոտիկ բուժման արդյունավետության համար: «Էրեբունի» ԲԿ ռենտգեն օստեոդենսիտոմետրիայի ծառայությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով:

Գիտաժողովին ներկա էնդոկրինոլոգները, սրտաբան-պուլմանոլոգները, նեֆրոլոգները, գինոլոկոգները, վնասվածքաբանները քննարկել են օստեոպարոզի կանխարգելման եւ բուժման ժամանակակից ուղեցույցները: Մասնավորապես, մեկ անգամ եւս շեշտվել են այն հիվանդությունները, որոնք կարող են զուգակցվել օստեոպարոզով: Կարեւորվել են մի շարք հարցեր, մասնավորապես, թե ովքեր են օստեոպարզոտի ռիսկային խմբում եւ ում է ցուցված դենսիտոմետրիան: Հետազոտության այս մեթոդը ցուցված է վաղ դաշտանադադար ունեցող կանանց, 50-ից բարձր տարիքի կանանց եւ 65-ից բարձր տարիքի տղամարդկանց, ինչպես նաեւ էնդոկրին յուրաքանչյուր պաթոլոգիայի դեպքում, քանի որ կալցիումի փոխանակման մեջ մեծ դեր ունեն հենց հորմոնները:

+374 10 47 11 00
QR
Price list QR