Loading

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիր

19.11.2013

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիր

Վարչապետին են ներկայացվել լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը: Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:***Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով: Մինչև 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաև պետական պատվերի շրջանակներում:Կարևորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի և տարբեր բարեգործների կողմից:Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում և երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

+374 10 47 11 00
QR
Price list QR