Հայաստանում է Ռուսաստանի Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի սրտաբան Բագրատ Ալեքյանը: Ակադեմիկոսն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ բարդ ու բացառիկ վիրահատություններ է կատարել:Հայազգի հայտնի սրտաբանը մեր մասնագետների ունակությունները բարձր է գնահատել ու ասել, որ անհրաժեշտ է նաեւ պետության աջակցությունն` աշխարհում ու Հայաստանում մահացության ցուցանիշով առաջատար համարվող այս հիվանդությունները բուժելու համար: Իսկ Բակուլեւի անվան եւ «Էրեբունի» կենտրոնները լուրջ համագործակցությունը շարունակելու են: Մանրամասները՝ տեսանյութում
Սկզբնաղբյուրը՝ yerkirmedia.am