Loading

Իտալացի սրտաբանը գոհ է Հայաստանում իր մեթոդի կիրառման արդյունքից (տեսագրություն)

18.09.2013

Իտալացի սրտաբանը գոհ է Հայաստանում իր մեթոդի կիրառման արդյունքից (տեսագրություն)

Արդեն երկրորդ անգամ Հայաստանում է հանրաճանաչ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսին: Նրանն է սրտի խցանված անոթները բացելու ամենամեծ փորձը: Այն դեպքում, երբ անոթը տարիներով սրտին արյուն չի մատակարարում, Ալֆրեդո Գալասիի ձեռքի տակ վերականգնում է իր բնական գործառույթը: Հենց այսպես է աշխարհը ճանաչում իտալացի սրտաբանին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանների հետ կես տարի առաջ բժիշկը 6 միջամտություն կատարեց` բացառապես դրական ելքերով: Այսօր կրկին Հայաստանում է` տեսնելու, թե ինչպես են մեր մասնագետները կիրառում իր ներդրած բժշկական մեթոդը : «Այս մեթոդը շատ կարեւոր է, քանի որ՝ լինելով շատ բարդ, միաժամանակ անվնաս է: Արդյունքները հիմա ավելի կանխատեսելի են, քանի որ կիրառում ենք դեղապատ ստենտներ»,- ասում է ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսին: Սակայն վիրահատության համար նախ պայմաններ են անհրաժեշտ. իտալացի բժշկին այս հիվանդանոցում բոլոր չափանիշնեն են գոհացնում: Այստեղ սրտաբանությանը հատկացված է ոչ թե մեկ, այլ մի քանի բաժանմունք: «Հիվանդները որեւէ գանգատ չունեն, եւ այժմ նախատեսում ենք ավելի բարդ գործողություններ կատարել: Բոլոր առումներով վստահ կարող եմ ասել, որ առաջընթաց ունենք»,- նշում է Գալասսին:Այս միջամտության շնորհիվ հիվանդը կարողանում է խուսափել սրտի բաց վիրահատությունից: Հիվանդները, որոնց ցուցվում է այսպիսի ստենտավորում, ոչ թե սրտամկանի ինֆարկտի վտանգի առջեւ են կանգնած, այլ երբեմն տարիներով ապրում են խցանված անոթներով:Ինքնազգացողության անընդհատ վատացում, բժիշկների հսկողություն ու մի քանի անուն դեղ` օրվա մեջ մի քանի անգամ. այս ռեժիմով ապրող մարդու համար խցանված անոթի բացումը նման է երկրորդ կյանքի հնարավորության: «Այս մեթոդը, որ ներդրվել է մեր հիվանդանոցում՝ շնորհիվ մեր բարեկամի, թույլ է տալիս այս անոթները բացել, եւ կոպիտ ասած, երկրորդ կյանք ու շունչ տալ սրտամկանին: Ի՞նչ է լինում դրանից հետո, կտրուկ լավանում է կյանքի որակը, հիվանդը կարողանում է ֆիզիկական աշխատանք անել, քիչ դեղ օգտագործել: Կյանքի որակն է բարձրանում նրա»,- ասում է «Էրեբունի» հիվանդանոցի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը: Ալֆրեդո Գալասսին Երեւանում երկար չի մնա. կհասցնի օգնել, որ մի քանի սիրտ եւս այսուհետ բաբախի ՝անհրաժեշտ քանակությամբ արյուն ստանալով: Սակայն սպիտակ խալաթը հանգիստ խղճով է հանելու, բացառիկ ու բարդ վիրահատություններ հայ սրտաբանները կկատարեն նաեւ առանց իր օգնության:

Սկզբնաղբյուրը՝ yerkirmedia.am

+374 10 47 11 00
QR
Price list QR