Loading

Երեւանում սրտի բացառիկ վիրահատություն է կատարվել

19.04.2013

Երեւանում սրտի բացառիկ վիրահատություն է կատարվել

Հայաստանում է հանրաճանաչ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսին: «Էրեբունի» բժշկական կենտրոնում երկու օր նա կատարում է Հայաստանում բացառիկ վիրահատություններ: Դրանք միջամտություններ են, որոնց պակասը սրտաբանության ոլորտում դեռեւս զգացվում է` չնայած մեր մասնագետների բարձր պորֆեսիոնալիզմին. ամբողջովին փակված ու կարծրացած անոթները հնարավոր է բացել ոչ բաց վիրահատության միջոցով:

Այն դեպքում, երբ անոթը տարիներով սրտին արյուն չի մատակարարում, Ալֆրեդո Գալասիի ձեռքի տակ վերականգնում է իր բնական գործը: Սա, սակայն դժվար վիրահատություն է. չկան համապատասխան սարքավորումներ, բժշկական հմտություններ: "Այս մեթոդը դեռեւս մինչեւ 2005 թվականն անհնար էր կիրառել, քանի որ չկային կատետրներ, որոնց միջոցով հետադարձ ձեւով հնարավոր լիներ փակ անոթ մտել, հիմա քանի որ այս սարքավորումներն ունենք, հնարավորություն կա բացել խրոնիկ փակ անոթի լուսանցքը: Սա պահանջում է հատուկ հմտություններ ու փորձ, սակայն ստահ եմ, որ Էրեբունի կենտրոնի բոլոր մասնագետները այնպիսի պրոֆեսիոնալներ են, որ շատ արագ կարող են յուրաքցնել փորձը",- ասաց Ալֆրեդո Գալասին։ 2 օրում շուրջ 10 վիրահատություն ու մարդիկ, որոնց սիրտը բաբախում էր առանց անհրաժեշտ քանակության արյուն ստանալու, հիմա միայն դեղերի շնորհիվ չեն ապրի: Իտալացի բժշկի հետ վիրահատարանում հայ մասնագետներն են. համատեղ աշխատանքից հետո հենց այստեղ նրանք կկատարեն առաջին նման, արդեն ինքնուրույն վիրահատությունը: Սակայն վիրահատության համար նախ պայմաններ են անհրաժեշտ. իտալացի բժշկին այս հիվանդանոցում բոլոր չափանիշնեն են գոհացնում: Հիվանդանոցում սրտաբանությանը հատկացված է ոչ թե մեկ, այլ մի քանի բաժանմունք: Մինչեւ վիրահատական բաժանմունք մտնելը հիվանդը բժիշկների հետ բավականին երկար փուլ է անցնում: Հիվանդի առաջին հանդիպումը նախ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի մասնագետների հետ է. Համլետ Հայրապետյանը սրտի անբավարար սնուցում ախտորոշմումն օրական մի քանի տասնյակի է տալիս: Այնուհետեւ ինչ է անհրաժեշտ` բուժում, ստենտավորում թե բաց վիրահատություն. լավագույն սրտաբանները կքննարկեն ու կախտորոշեն հանրապետությունում եզակի սարքի` անգեոգրաֆի միջոցով. հենց սրանով է բացառիկ ճշտությամբ երեւում ցանկացած անոթ:

Սկզբնաղբյուրը՝ yerkirmedia.am

+374 10 47 11 00
QR
Price list QR