Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

23.10.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

«Էրեբունի» և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակով Գյումրու բժշկական կենտրոն էին ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, կենտրոնի առաջատար մասնագետներն ու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հուշագրի ստորագրումից հետո Արթուր Ռոստոմյանն արարողությունն ամփոփեց հետևյալ խոսքերով.

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյան«Այս հուշագրով մենք պարզապես օրինական ուժ ենք տալիս մեր համագործակցությանը, որը շատ ավելի վաղ է մեկնարկել: Մեր համագործակցությունը մի քանի ուղություններով կզարգանա.

  • կադրեր տրամադրել՝ մարզային բժիշկների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար,
  • վերապատրաստել բուժքույրերին, բժիշկներին, անցկացնել դասախոսություններ,
  • տեղում դասընթացներ կազմակերպել՝ ազատելու մասնագետներին մայրաքաղաք գալու խնդրից,
  • համագործակցել բուժական հարցերի շուրջ՝ ստեղծելով հնարավորություն պացիենտներին արագ և մատչելի բարձրակարգ սպասարկումն իրականացելու հենց Գյումրու բժշկական կենտրոնում,
  • հարկ եղած դեպքում ճիշտ կազմակերպել պացիենտի մայրաքաղաք տեղափոխումը և հետագա բուժման գործընթացը»

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյան «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

Արթուր Ռոստոմյանը պատասխանեց նաև մեր մի քանի հարցերին:

Պարոն Ռոստոմյան, փոխհամագործակցության այսպիսի հուշագրի օրինակ ունեցել եք նաև Լոռու մարզում… Սա շարունակակա՞ն ծրագիր է:

– Այո, «Էրեբունի» բժշկական կենտրոնը շարունակում է համագործակցել մարզային բժիշկների հետ, որի նպատակը մարզային առողջապահական որակի բարձրացումն ու մարզային բնակիչներին որակյալ բժշկական ծառայություն մատուցելն է, ընդ որում, մարզում ժամանակակից համարյա բոլոր սարքավորումների առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում այն իրականացնելու համար: Համագործակցելու ենք հիմնականում կադրային խնդիրը լուծելու և տեխնոլոգիաներից ճշգրիտ օգտվելու հմտությունը զարգացնելու նպատակով: Առաջնային աշխատելու ենք սրտաբանական օգնության որակի բարձրացման վրա: Հիվանդանոցում իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ (համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություններ), վիրահատարանները կառուցված են նորագույն չափանիշներով, գործում են հետվիրահատական, վերակենդանացման բաժանմունքներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյան

Ե՞րբ կմեկնարկի համագործակցությունը:

– Հուշագրի ստորագրման պահից, և արդեն նախաձեռնել ենք մի շարք ուսուցողական դասախոսություններ` սրտաբանությանը, նյարդաբանությանը, նյարդավիրաբուժությանը հարող թեմաներով: Հարկ է նշել, որ սեմինարներին մասնակցեցին մարզի տարբեր բժշկական կենտրոններում աշխատող մասնագետներ: Այցի երկրորդ օրն իրականացվեցին պրակտիկ աշխատանքներ և ուսուցում, որոնց մասին նախապես հայտարարված էր կլինիկաներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկա գտնվող մասնագետները` նյարդավիրաբույժները, սրտաբանները և նյարդաբանները, ախտորոշման ու բուժման խնդիրներ ունեցող հիվանդների հետ տեղում անցկացրին խորհրդատվություն: Մեր հաջորդ հանդիպումները կլինեն ավելի նպատակային` ուղված կոնկրետ խնդրի կամ ուղղության:

ԳՅՈՒՄՐՈՒ բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյան «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Պետրոսի Շատախյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Լուսինե Մխիթարյան

Ի՞նչ ծրագրեր կան մոտ ապագայում:

– Մենք այցելել ենք Արթիկի, Մարալիկի և մի շարք այլ մարզային բժշկական կենտրոններ: Ահռելի աշխատանք պետք է տարվի թե՛ կենտրոններում, թե՛ մասնագետների հետ: Պետք է այս ծրագրի շրջանակներում աստիճանաբար նրանց նույնպես ընդգրկել:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ  Հովհաննես ՀովհաննիսյանՀուշագրի ստորագրման և, առհասարակ, համագործակցության կարևորության մասին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց.

– Վաղուց է, ինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ համագործակցում ենք: Այս հուշագիրը ևս մեկ անգամ վավերացնում է մեր համագործակցությունը և ստիպում ավելի կանոնակարգված ու համակարգված դարձնել այն: Մարզային առողջապահությունը, ինչպես գիտենք բոլորս, շատ խնդիրներ ունի: Դրանց աստիճանաբար լուծմանը պետք է նպաստեն հենց այսպիսի ծրագրերը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները կօգնեն մեզ լուծել մեր հիվանդանոցում առկա կադրային խնդիրը, կվերապատրաստեն մեր մասնագետներին և կաջակցեն կլինիկական բարդ դեպքերում:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները: Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը ներկայացրեց սրտաբանների եվրոպական կոնգրեսի աշխատանքների ամփոփումը, եվրոպական սրտաբանների վերջին ձեռքբերումները: Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյանն իր զեկույցում խոսեց նախասրտերի շողացման ժամանակակից մեթոդների մասին: Անգիոգրաֆիկ ծառայության վիրաբույժ Արսեն Ծատուրյանը ներկայացրեց էնդովասկուլյար վիրահատությունների ընդլայնումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը ներկայացրեց «Քնային զարկերակների ստենոզների վիրահատությունները՝ իշեմիկ ինսուլտների կանխարգելման ոսկե ստանդարտ» թեմայով զեկույցը: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գլխուղեղի կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների կիրառման մանրամասները ներկայացրեց կենտրոնի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի  նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյան.

– Հուշագրի կնքումից շահելու են և՛ բժիշկները, և՛ պացիենտները: Մեզ` Երևանում աշխատող բժիշկներիս, հանգամանքների բերումով, տեղեկատվությունն ավելի հասանելի է: Մեր նպատակը պետք է լինի նաև գիտելիքի փոխանցումը, որն, անշուշտ, պետք է արդյունքներ ունենա հենց պրակտիկայում: Մայրաքաղաքում մեր բժշկական առօրյան ավելի հեշտ է ընթանում, քան մարզային բժշկինը: Սա հնարավորություն է նաև՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են աշխատում մեր գործընկերներն այստեղ, ինչ խնդիրներ ունեն և ինչպես են կարողանում դրանց լուծումը գտնել, ինչով կարող ենք օգտակար լինել: Մենք պատրաստ ենք աշխատել միասին, կիսվել գիտելիքներով, նոր տեխնոլոգիաներին տիրապետելու փորձով, կատարել քննարկումներ անգամ հեռավորության վրա` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ինչի՞ մասին էր Ձեր այսօրվա դասախոսությունը:

– Այսօրվա նյարդաբանության ամենակարևոր խնդրի ` ինսուլտի մասին, որն ամբողջ աշխարհում մահացության թվով 2-րդ տեղն է զբաղեցնում, իսկ հաշմանդամություն առաջացնելու թվով` 1-ին: Այսօր մենք փորձում ենք Հայաստանում ներդնել մի եղանակ, որը կարող է փրկել հիվանդներին հաշմանդամությունից, պահպանել կյանքի որակը: Սահմանափակ, բայց արդեն փորձ ունենք կիրառելու TPA, որը կարող է որոշ տոկոսով հիվանդներին փրկել հաշմանդամությունից: Հիվանդությունը շատ տարածված է, յուրաքանչյուր նյարդաբանական բաժանմունքի հիվանդների 80-90%-ը ինսուլտով հիվանդներն են, ովքեր արդյունքում կորցնում են կյանքի որակը, ձեռք բերում հաշմանդամություն՝ չստանալով բավարար խնամք: Սա առողջապահական խնդիր է, որը պետք է իր լուծումը ստանա նաև մարզային բժշկական կենտրոններում: Այս և մի քանի այլ ժամանակակից մեթոդների մասին ենք խոսել մարզային բժիշկների հետ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյան «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

+374 10 47 11 00
QR
Price list QR