Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ

31.10.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ

Հոկտեմբերի 27-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնի հրավերով ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երևան ժամանած սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Չարլզ Անդերսոնը, Մարկ Հարվուդը, Պատրիկ Շին և մեր հայրենակից Հրայր Կարապետյանն այս օրերին սրտի ռիթմի խանգարումներով անհատների հետ անց են կացրել խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ  Լուսինե Մխիթարյան − Առիթմիաների բուժման մեթոդները տարբեր են` կախված առիթմիայի տեսակից: Որոշ առիթմիաների դեպքում բուժումը կարող է լինել արմատական, հատկապես վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների դեպքում: Խոսքը ռադիոհաճախական աբլյացիայի մասին է, որn այսօր լայնորեն կիրառվում է մեր պրակտիկայում և ունի բարձր արդյունավետություն: Աբլյացիան միջամտական գործողություն է, որի ժամանակ նուրբ կաթետրների օգնությամբ ներսրտային ճանապարհով հնարավոր է լինում գտնել առիթմիայի օջախը և բարձր ջերմաստիճանի օգնությամբ վնասել այն:

Կյանքին վտանգ սպառնացող փորոքային առիթմիաները հաճախ պահանջում են կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա: Դրանք փոքր էլեկտրոնիկ սարքեր են, որոնք իմպլանտացվում են մարդու մարմնի մեջ և կարողանում ճանաչել ու ընդհատել առիթմիաները: − Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:− Տեղային անզգայացմամբ կաթետրը երակների միջով թափանցում է սիրտ և տեղակայվում սրտի տարբեր հատվածներում: Դա սովորաբար արվում է մեկ կամ երկու ազդրային կամ ենթաանրակային երակների մեջ թափանցելու միջոցով: Գործողությունն անցավ է և իրականացվում է ռենտգեն հսկողության տակ: Ախտորոշումը ճշտելուց հետո իրականացվում է աբլյացիան, որը, ինչպես նշեցինք, կարող է լինել առիթմիայի հիմնական և արմատական բուժման մեթոդ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են  խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ

Որքանո՞վ է հարմարավետ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:− Մեծավ մասամբ հիվանդները որոշ անհարմարավետություն են զգում: Միջամտության ընթացքում հետազոտվողը հիմնականում լինում է արթուն, կարող է զրուցել բժշկի հետ և հետևել միջամտության ընթացքին, սակայն հնարավոր է ունենա սրտի արագ և անկանոն աշխատանքի զգացումներ:Միշա ՊարոնյանՄիշա Պարոնյանը հետևել է վիրահատական ողջ գործընթացին, սակայն, այս անգամ ոչ բժշկի կարգավիճակում: Ապագա սրտաբանը սեփական մաշկի վրա է զգացել վիրահատության ողջ ընթացքը: − Ունեի սրտի առիթմիա, հիվանդությունս պատահաբար եմ հայտնաբերել (զբաղվել է պրոֆեսիոնալ լողով.-հեղինակ), ախտանշաններ չեմ ունեցել: Մասնագիտությամբ բժիշկ եմ`ապագա սրտաբան: Էլեկտրասրտագրության վրա փոփոխություններ նկատելով, որոշեցի դիմել վիրահատական միջամտության, քանի որ քաջ գիտակցում էի` տարիների ընթացքում խնդիրը կարող է լուրջ ընթացք ստանա: Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Շնորհակալ եմ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնին, բժշկուհի Լուսինե Մխիթարյանին, ում շնորհիվ այսօր վերականգնել եմ սրտիս առողջությունը: Կարծում եմ`նման խնդիր այլևս չեմ ունենա: «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան   «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան − Առիթմոլոգիայի բաժանմունքը Հայաստանում առաջինը ստեղծվել է և առաջին առիթմոլոգիական վիրահատությունները կատարվել են հենց մեր կենտրոնում, ու արդեն 15 տարվա պատմություն ունի: Իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում բաժանմունքը լիովին վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով և բաժանմունքի ղեկավար է նշանակվել Լուսինե Մխիթարյանը: Մենք համագործակցում ենք արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան էինք հրավիրել ԱՄՆ-ից մեր վաղեմի ընկերներին, ինչը պատահական չէ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում սրտաբանությունն իր որակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Նրանց այցը Հայաստան կարևորովում է նրանով, որ մենք կարողանում ենք տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ում իրականացվում նման գործառույթները, հնարավորություն ենք ունենում համեմատել մեր ուժերը ամերիկյան առաջատար կենտրոնների հետ և, միաժամանակ, մեր մասնագետները տեղում ուսուցողական դասընթացներ են անցնում՝ առանց արտերկիր մեկնելու: Իհարկե, արդյունքում մեր պացիենտները կարողանում են որակյալ բուժում ստանալ:

Մեր կենտրոնը շարունակելու է պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետների: Նպատակն մեկն է. Է՛լ ավելի բարձրացնել բուժման որակը Հայաստանում, որի համար ունենք բոլոր նախադրյալները: ԱՄՆ-ի Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնի սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Շարլզ ԱնդերսոնԱՄՆ-ի Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնի սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Չարլզ Անդերսոն− Ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս ականատեսն եմ դառնում բոլոր առումներով զարգացումների՝ և՛գիտելիքների, և՛ աշխատանքի որակի, և՛ սարքավորումների: Եթե առաջին այցելության ժամանակ սահմանափակ թվով գործիքներ կային, ապա ներկայիս պատկերն այլ է. Այժմ կան մեծ հնարավորություններ ամենաբարդ վիրահատություններն անցկացնելու: Մեր Հայաստան գալու գլխավոր նպատակն է՝ գործընկերներիս հետ միասին զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում, ճիշտ բուժում նշանակել սրտի ռիթմի խանգարումներ ունեցող հիվանդներին:

+374 10 47 11 00
QR
Price list QR