Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց վերականգնել պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը

29.11.2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց  վերականգնել  պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը

Փայտ կտրելիս 74-ամյա Եսլով Գևորգյանը էլեկտրական սղոցով կտրել էր նաև ձեռքը: Երբ նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ նրա խնդրանքն էր բժիշկներին. կամ թողնել արյունահոսի, կամ՝ առանց ձեռքի չթողնել… «Վառարանի համար փայտ էի կտրում, չհասկացա ինչպես ստացվեց, որ չկառավարեցի, ու սղոցը ձեռքս բռնեց: Եթե ձեռք չունենամ, անիմաստ է, ավեի լավ է չլինեմ»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Եսլով Գևորգյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արտյոմ ԻկիլիկյանՀիվանդանոց տեղափոխվելուց հետո պացիենտին կյանքի ցուցումով վիրահատություն է նշանակվել: «Պացիենտն ընդունվել է էլեկտրական սղոցի հետևաքով ստացած աջ նախաբազկի միջին երրորդականի ոչ լրիվ անդամահատման վնասվածքով: Վիճակը ծանր էր, քանի որ առկա էր զարկերակային արյունահոսություն: Առաջին բուժօգնությունից հետո շտապ կատարվել է վիրահատություն: Հաջողվել է վերականգնել բոլոր անատոմիական հյուսվածքները: Առաջին հերթին վերականգնել ենք զարկերակը, որպեսզի դաստակն ապահովենք արյունամատակարարմամբ»,- մեզ հետ զրույցում պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանը:

4 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները վերականգնեցին պացիենտի ձեռքը՝ ամբողջ մկանային համակարգը, նյարդերը: Եսլով Գևորգյանի խոսքով այժմ ցավեր չի զգում, զգում է մատները, վստահ է, որ կարողանալու է շարժել: Վիրահատությունից հետո պացիենտը մի քանի ագամ դոպլեր հետազոտություն է անցել, ինչը վստահեցրել է բժիշկներին, որ արյունամատակարարումն անոթներում վերականգնված է: Մեկ շաբաթ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո Եսլով Գևորգյանը կվերադառնա իր կյանքի բնականոն հունին, իսկ մեկ ամիս անց արդեն կկարողանա շարժել նաև մատները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց  վերականգնել  պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց  վերականգնել  պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը

+374 10 47 11 00
QR
Price list QR