Loading

Կարդիովիրաբույժների կյանք փրկող վիրահատությունը

05.02.2015

Կարդիովիրաբույժների կյանք փրկող վիրահատությունը

40-ամյա պացիենտ Ա.-ն սրտանոթային վիրաբուժության բաժանմունք է ընդունվել 29.01.2015 թ. հետևյալ ախտորոշմամբ. ՍԻՀ, իշեմիկ կարդիոմիոպաթիա, ձախ փորոքի դիսկինետիկ անևրիզմա, կանգային անբավարարություն, ստենոկարդիայի III ֆունկցիոնալ դաս:

2014 թ. հուլիսից, Բելգորոդ քաղաքում (ՌԴ) բնակվելիս պացիենտը ձախ փորոքի միջնապատի շրջանի միոկարդի զանգվածային կաթված է տարել և հոսպիտալացվել Բելգորոդ քաղաքի Սրտային վիրաբուժական կլինիկայում, որտեղ հաջորդ օրը սրտագրություն է իրականացվել, ինչի արդյունքում առաջին ստորին կորոնար անոթի օկլուզիա է բացահայտվել և տեղադրվել ստենտ: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ արդեն առկա էր ձախ փորոքի միջնապատի զանգվածային տրանսմուրալային ախտահարում:

Սրտի անևրիզմայի զարգացման արդյունքում գրանցվել է պացիենտի ընդհանուր վիճակի վատթարացում՝ կլինիկորեն արտահայտվելով փորոքային տախիկարդիայի պարոքսիզմներով, սրտային անբավարարության ախտանիշներով: Բելգորոդ քաղաքի Սրտային վիրաբուժական կլինիկայի բժիշկների կոնսիլիումի արդյունքում անևրիզմայի պլաստիկայի ցուցումով հիվանդին ուղեգրում են Մոսկվայի Բակուլևի անվան Սրտանոթային վիրաբուժության կենտրոն: Սակայն հիվանդը ցանկություն է հայտնում բուժումը շարունակել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

2015 թ. հունվարի 30-ին հիվանդի մոտ իրականացվել է ձախ փորոքի անևրիզմայի պլաստիկ վիրահատություն՝ ըստ Դորի: Վիրահատությունն ու հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների և հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից 6 օր հետո:

Վիրահատության էությունը ձախ փորոքի խոռոչի ախտաբանական դիլատացիայի (լայնացման) վերացումը և նրա երկրաչափական կառույցի վերականգնումն է ակտիվ կրճատվող հատվածից սպիացած հյուսվածքի հեռացման: Ըստ հեռակա արդյունքների (հիվանդների տասնամյա գոյատևում)՝ այն համադրելի է սրտի փոխպատվաստմանը և կարող է համարվել արժանի ալտերնատիվ տարբերակ:

Այս տեսակի վիրահատությունը հաջողությամբ ներդրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պրակտիկայում 2004 թվականից և նման բարդ ախտորոշմամբ պացիենտի համար այն կյանք փրկող վիրահատություն է:

Կարող եք դիտել նաև.

  1. Coronary Artery Grafting With Bilateral Internal Mammary Arteries Using Composite Y-Graft Technique
  2. Method of Total Autologous Reconstruction of Aortic Valve

+374 10 47 11 00
QR
Price list QR