Loading

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հազվագյուտ վիրահատություն է իրականացվել` ենթաանրակային զարկերակի հսկայական անևրիզմայի հեռացում

07.03.2015

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հազվագյուտ վիրահատություն է իրականացվել` ենթաանրակային զարկերակի հսկայական անևրիզմայի հեռացում

Հիվանդ Խ.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Սրտի և պարանոցային անոթների վիրաբուժության» ծառայության բաժանմունք է դիմել աջ անրակի վրա գտնվող արտահայտված պուլսացիայով գոյացության առկայությամբ, որն ուղեկցվում էր աջ վերին վերջույթին խփող ցավով, և վերջին մեկ շաբաթվա ընթացքում պրոգրեսիվող մատների թմրության զգացումով: Դուպլեքս սքանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է ենթաանրակային զարկերակի 6 սմ տրամագծով հսկայական անևրիզմա, ինչը 7-8 անգամ գերազանցում էր նորմալ զարկերակի տրամագիխը (նորմալ պայմաններում ենթաանրակային զարկերակի տրամագիծը 7-10 մմ է):

Կյանքին վտանգ սպառնացող հետագա բարդացումներից խուսափելու համար ծառայության ղեկավարի` բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանի կողմից անհապաղ վիրահատություն իրականացնելու որոշում է կայացվել: Սրտանոթային վիրաբույժների խմբի (Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Ա. Մարգարյան, անէսթեզիոլոգ` Ա.Ռ. Մուրադյան) կողմից անևրիզմայի ռեզեկցիա և տվյալ հատվածում 7 մմ Վասկուտեկ անոթային պրոթեզով պրոթեզավորում է իրականացվել: Նման մեծ չափսերով անևրիզման արդյունավետորեն հեռացնելու նպատակով որոշում է կայացվել կտրել անրակը, հաջորդիվ՝ ֆիքսելով մետաղյա թիթեղով, որն իրականացվել է օրթոպեդ-վիրաբույժներ Ա.Ս. Սահրադյանի և Գ.Գ. Գյուլզադարյանի կողմից: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդացումների: Հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից 5 օր անց: Դուպլեքս վերահսկման տվյալների համաձայն նկատվել է վերին վերջույթի ֆիզիոլոգիական արյան հոսք:

Ենթաանրակային զարկերակի անևրիզմաները չափազանց հազվադեպ են հանդիպում, և համաշխարհային գրականության մեջ նման վիրահատությունների եզակի դեպքեր են նկարագրված:

+374 10 47 11 00
QR
Price list QR