Loading

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ

02.04.2015

Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը  լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ

Էմբոլիզացիան ինվազիվ միջամտություն է, որի էությունը տարբեր տեղակայման անոթների և զարկերակ-երակային մալֆորմացիաների (արատների) փակումն է: Մեթոդը կիրառվում է ինչպես անոթային, այնպես էլ նյարդավիրաբուժության մեջ:

Էմբոլիզացիայի մեթոդով կարելի է բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում պահանջում էին բաց վիրահատական միջամտություններ՝ հեմանգիոմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ, ներքին արյունահոսություններ, գլխուղեղի անոթների անևրիզմաներ, արգանդի միոմա, տարբեր տեղակայման նորագոյացություններ և այլն:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Լյարդի ՀՏ-ետազոտություն. մեծածավալ նորագոյացություն

Լյարդի ՀՏ-ետազոտություն. մեծածավալ նորագոյացություն

Նշենք, որ վերը նշված միջամտությունների մեծ մասը իրականացվում է տեղային անզգայացմամբ, երբ հիվանդը լիովին գիտակցության մեջ է:

Լյարդի չարորակ նորագոյացությունների դեպքում ժամանակակից բժշկության մեջ կիրառվում է քեմոէմբոլիզացիայի մեթոդը՝ էմբոլիզացիայի զուգակցումը տեղային քիմիաթերապիայի հետ, որն ապահովում է երկակի ազդեցություն՝ ուռուցքը սնող անոթի խցանում և, միաժամանակ, քիմիապրեպարատի ներմուծում, որի դեպքում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության:

Տվյալ մեթոդի արդյունավետությունն ապացուցված է ժամանակի մեջ, գիտական հետազոտություններով, ամբողջ աշխարհում գործնական կիրառմամբ:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը  լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ

Վերին միջընդերային զարկերակի սելեկտիվ անգիոգրաֆիա, որից դուրս է գալիս սեփական լյարդային զարկերակը

2014թ. մայիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ-սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացվել է լյարդային զարկերակների տրանսարտերիալ քեմոէմբոլիզացիա, որը սկիզբ դրեց «Էրեբունի» բժշկական նմանատիպ վիրահատությունների հետագա իրականացմանը:21.03.2015թ. հիվանդ Ի.Ա., ում մոտ ախտորոշվել է լյարդի աջ բլթի մեծ չափերի չարորակ նորագոյացություն, իրականացվել է ընդերային զարկերակների անգիոգրաֆիա և լյարդային աջ զարկերակի ընտրողական քեմոէմբոլիզացիա՝ Hepasphera 25 mg+Doxorubicin 100 mg դեղամիջոցների կիրառմամբ:

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը  լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ

Էմբոլիզացիայից հետո աջ լյարդային զարկերակի սելեկտիվ անգիոֆրաֆիա («այրված ծառի» ախտանիշը էմբոլիզացիայի վերջնակետն է)

Հետվիրահատական շրջանն ընթացել է նորմալ, հիվանդի մոտ դիտվել է հետէմբոլիզացիոն համախտանիշ (հետվիրահատական շրջանում համարվում է նորմալ), որը վերացվել է դեղորայքային եղանակով:

Կատարված էմբոլիզացիայի արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ է մեկ ամիս անց իրականացնել լյարդի ՀՏ-հետազոտություն:

Հիվանդը դուրս է գրվել երկրորդ օրը, շարունակում է մնալ ուռուցքաբանի հսկողության տակ:

Նշենք , որ նմանատիպ վիրահատություններ կատարվում են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

+374 10 47 11 00
QR
Price list QR