Loading

Սիրտ-անոթային վիրաբուժության Եվրոպական կոնգրես

03.05.2016

Սիրտ-անոթային վիրաբուժության Եվրոպական կոնգրես
Սիրտ-անոթային վիրաբուժության Եվրոպական կոնգրես

Ապրիլի 21-24ը Բելգրադում (Սերբիա) տեղի ունեցած սրտի և անոթների վիրաբուժության եվրոպական հասարակության 65-րդ Միջազգային կոնգրեսին, ամենահարգի և դժվարամատչելի բաժնում՝ Vascular Cinema-ում, Էրեբունի ԲԿ-ի Պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայության ղեկավար, սրտային վիրաբույժ բ.գ.թ. Մեսրոպ Շատախյանը առաջին անգամ ներկայացրեց քնային և ողնաշարի զարկերակի պաթոլոգիայի միաժամանակ կատարման վիրահատությունների արդյունքները: Ներկայացվեցին կատարման տեխնիկան և արդյունքները, շատ դեպքերում յուրահատուկ մեթոդի՝ գլխուղեղը սնուցող մագիստրալ անոթների պաթոլոգիայի միաժամանակ ուղղման միջամտություն՝ կաթվածի կանխարգելման նպատակով, 26 հիվանդների մոտ: Դա միակ բաժինն է, որտեղ տեսահոլովակների օգնությամբ ներկայացվում են նոր ներդրումներն ու նվաճումները, ինչպես նաև վիրահատական միջամտությունների կատարման տեխնիկայի առանձնահատկությունները:

Հեղինակային զեկույցով միևնույն բաժնում հանդես գալը այնպիսի եվրոպական վիրաբուժության հանճարների հետ, ինչպիսիք են պրոֆեսորներ Պ. Կասպրզակ (Գերմանիա), Մ. Ռեիջնեն (Հոլլանդիա). Ս. Մակդոնալդ (Մեծ Բրիտանիա) մեծ պատիվ և պատասխանատվություն է: Նրանք հանդիսանում են էնդովասկուլյար և բաց անոթային վիրաբուժության բնագավառի նորարարներից:

Հիվանդները մեծ մասամբ, որպես առաջին օգնություն, դիմում են նյարդաբաններին, իսկ հետո անոթային վիրաբույժներին, որոնք կատարում են տվյալ միջամտությունները: Բնակչությանը առավելագույն օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է այդ մասնագետների ներդաշնակ աշխատանք: Իշեմիկ ինսուլտ, անցողիկ գրոհ, ողնաշարա-հիմային անբավարարության ախտանիշներով հիվանդներին անպայման պետք է անցնել գլխուղեղի և պարանոցի անոթների դուպլեքս սկանավորում և ԿՏ –անգիոգրաֆիա: Կոնգրեսի նպատակը՝ մասնագետների միջև միջճյուղային կապի հաստատումն է՝ որպես հիվանդին առավել արդյունավետ օգնության ցուցաբերելու գրավական:

Քնային և ողնաշարային զարկերակի միաժամանակ բաց միջամտության կատարման համաշխարհային փորձը մեծ չէ, սակայն միայն տվյալ բարդ վիրահատական միջամտություններն են ընդունակ ապահովել առավելագույն արդյունավետություն իշեմիկ ինսուլտի կանխարգելման համար: Երկու կարևորագուն անոթների միաժամանակ կատարման միջամտության մեր տվյալները, որոնք աչքի են ընկնում զրոյական մահացության ցուցանիշով և նվազագույն բարդություններով, համեմատելի են աշխարհի առաջատար կլինիկաների լավագույն արդյունքների հետ, որտեղ այս միջամտությունները կատարվում են ամեն անոթի վրա առանձին: Հարկ է հատուկ նշել, որ տվյալ վիրահատությունների դեպքում, հիվանդանոցում մնալու տևողությունը սահմանափակվում է 1-2 օրով:

Տվյալ վիրահատական միջամտությունների պահանջարկը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում , բավականին մեծ է: Ըստ վիճակագրական տվյալների՝ կաթվածի կանխարգելման համար, միայն Հայաստանում պետք է անցկացվեն տարեկան 2000-ից ավել պարանոցի անոթների վիրահատություններ: Պարանոցային անոթների վիրահատական միջամտությունները հանդիսանում են բնակչության կյանքի տևողությունը բարձրացնող հիմնական գործոններից մեկը: Միշտ ավելի հեշտ է կատարել կանխարգելիչ վիրահատական միջամտություն և խուսափել գլխուղեղի իշեմիկ վնասվածքից (ինսուլտից), քան հետո կաթվածի սուր շրջանում «հերոսաբար պայքարել”:

Էրեբունի ԲԿ-ի պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայությունը Հայաստանում հանդիսանում է պարանոցային զարկերակների վերակառուցողական վիրահատությունների բացառիկ առաջատարարը ըստ անցկացման քանակի, (տարեկան մինչև 80 վիրահատություն),

+374 10 47 11 00
QR
Price list QR