«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով, կենտրոնում ներդրվում են նոր, ժամանակակից ծրագրեր, միտված բուժօգնության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը: Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բժշկական կենտրոնի թվայնացման ուղղությամբ, ներդրվում են նոր արհեստական բանականությամբ օժտված սարքավորումներ և ծրագրեր: Հաջողությամբ գործարկվել է Customer Relationship Management (CRM) Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման առաջատար ծրագիրը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարդկային ռեսուրսներին, աշխատակիցների մասնագիտական հմտություններին, կառավարման ոլորտի որակին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում այժմ հաջողությամբ ընթանում է Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը:
«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանի և Management Mix խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի հետևողական ջանքերի շնորհիվ կենտրոնն անցնում է ստանդարտացման և հավատարմագրման երկար ու պատասխանատու ճանապարհը:
Բուժօգնության մատուցման որակի կառավարումը սկսվում է բուժքույրական գործից, անցած ամիսների ընթացքում կենտրոնի բուժքույրերը աշխատանքին զուգահեռ մշտապես վերապատրաստվել են, կատարելագործել իրենց հմտությունները:
Եզրափակիչ առաջադրանքները բարեհաջող կատարած մասնագետներն արդեն իսկ հավատարմագրվել են, նրանցից շատերը ունեն դասընթացավարների կարգավիճակ: Գործընթացին այժմ միացել են ծառայությունների ղեկավարները, աուդիտորական փորձաքննություն են անցնում բաժանմունքները: Ուշադրության կենտրոնում է ամեն ինչ. ուղեցույցներից մինչև անվտանգություն և որակ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը սահմանել է կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկը,որը գլխավորում է Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտացնումն ու հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը: