Loading

Կրթական կենտրոն

11.03.2025

«Էրեբունի» բժշկական կենտրոնը մշտապես ձեռք է բերում նորագույն սարքավորումներ, որոնք հմտորեն կիրառվում են կենտրոնում: Ոլորտում առաջատար, աշխարահռչակ ընկերությունները, որպես այս սարքավորումներն արդեն գործածող և հաջողություն արձանագրող կենտրոն, «Էրեբունիին» խնդրում են տարբեր երկրների մասնագետների հրավիրել Հայաստան, դասընթացներ կազմակերպել այստեղ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կրթական կենտրոնը ևս բացառիկ է ինչպես կազմակերպվող դանընթացների քանակով, այնպես էլ արդյունավետությամբ: Սա այն եզակի դեպքերից է, երբ ոչ թե արտերկրից մասնագետներ են եկել մեր բժիշկներին ինչ-որ բան սովորեցնելու, այլ իրենք են ուզում սովորել հայ մասնագետներից։ Էրեբունի բժշկական կենտրոնի ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայությունն ապահովել է այնպիսի որակ, որ արտասահմանյան տարբեր ընկերություններ իրենց գործիքների, զանազան նյութերի, վերջին սերնդի սարքավորումների մասսայականացումը, տարածաշրջանում դրանց մասին տեղեկացումը կատարում են հենց Էրեբունի ԲԿ-ի կրթական կենտրոնի միջոցով։

Կրթական կենտրոն
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR