Loading

Հեռացվել է գիգանտ չափի կիստա

19.08.2020

 Հեռացվել է գիգանտ չափի կիստա

22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի և որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաև ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն: Ախտորոշվել է աջ ձվարանի հավելումների շրջանի պարաօվարյալ գիգանտ կիստա, որը տեղակայված էր փոքր կոնքի խոռոչում՝ հասնելով մինչև ստամոքս և պարունակում էր 20 լիտր հեղուկ: Ձախ ձվարանում ևս դերմոիդ կիստա կար:

Կիստայի չափերը և որովայնի մեծությունը համեմատելի էր 40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ և անվտանգ կյանքի և մայրանալու համար: Վիրահատությունն անցել է հարթ, հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները: Հիվանդը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների և առողջական խնդիրների: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:Վիրահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:

+374 10 47 11 00
QR
Price list QR