«Էրեբունի» ԲԿ են այցելել Գերմանիայի, Վիեննայի և Ռուսաստանի առաջատար ռադիոլոգները և ուռուցքաբանները: Այստեղ նրանք կատարել են հիվանդների բուժզննում, տեղի բժիշկների հետ քննարկել են ուռուցքային հիվանդությունների բարդ և հազվադեպ հանդիպող դեպքերը: Բժիշկների այցը Հայաստան կազմակերպել էր «Եվրոպա Դոնա Արմենիա» կազմակերպությունը: