Loading

Լայելլի համախտանիշ

12.01.2018

Լայելլի համախտանիշ
Լայելլի համախտանիշ

Լայելլի համախտանիշը` իր բարդությամբ երկրորդ ալլերգիկ ռեակցիան է (անաֆիլակտիկ շոկից հետո), որի ժամանակ մաշկի վերին շերտը շերտազատում է և մահանում , ինչպես նաև տեղի է ունենում օրգանիզմի ինտոքսիկացիա: Մաշկի սպեցիֆիկ ախտահարման պատճառով հիվանդությունը նաև անվանում են սուր կամ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ: Այն հիմնականում առաջանում է ի պատասխան որոշ ներարկված դեղամիջոցների այն մարդկանց մոտ, ովքեր հակված են ալլերգիկ ռեակցիաների: Հիվանդության զարգացումը սուր է, և մի քանի ժամվա կամ օրվա (միջինում 1-3 օր ) ընթացքում մարդու վիճակը ծանրանում է կամ նույնիսկ դառնում է կյանքին վտանգ սպառնացող:

Լայելլի համախտանիշը մահացու վտանգավոր է և պետք է բուժվի միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ նրան բնորոշ է ոչ միայն մաշկի մահացում, այլ նաև բոլոր ներքին օրգանների ֆունկցիայի զգալի խանգարումներ, բակտերիալ վարակներ, սեպսիս, ստամոքս-աղիքային արյունահոսություն, հիպովոլեմիկ շոկ, ինչի արդյունքում բարձր է մահվան ելքի հավանականությունը (30%), այն պահանջում է արագ միջամտություն` լուրջ հետևանքներից խուսափելու և պացիենտի կյանքը պահպանելու նպատակով:

Պացիենտ Զ.Բ.-ն , ծնված 1986թ., 21.12.2017թ. ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց Էրեբունի ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում:

Հրավիրվեց կոնսիլիում, պացիենտի արտաքին զննումից և մի շարք լաբորատոր հետազոտություններ անցկացնելուց հետո Էրեբունի ԲԿ-ի ալերգոլոգ-իմունոլոգ , դոցենտ Կ.Ռ. Ջամալյանի կողմից ախտորոշվեց Լայելլի համախտանիշ: Նշանակվեց և անցկացվեց ինտենսիվ ինֆուզիոն և հորմոնալ թերապիա: Ի ուրախություն բժիշկների և , անկասկած, պացիենտի սկսվեց վիճակի էական լավացում, որն այսպիսի ծանր պաթոլոգիայի դեպքում, ինչպիսին է Լայելլի համախտանիշը, հիվանդության նկատմամբ բժշկության հաղթանակն է: Հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ և պատրաստվում է դուրս գրման:

+374 10 47 11 00
QR
Price list QR