«Էրեբունի» բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայությունը բոլորովին վերջերս համալրվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ նոր Siemens Healthineers Magnetom Lumina 3 Tesla սարքով:
Թվով երրորդ այս տոմոգրաֆը «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացնում է աշխարհահռչակ ընկերության արտադրության մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների Magnetom շարքը:
Մեկ քայլ առաջ կատարելով բժշկական սարքավորումների ստեղծման բնագավառում՝ Siemens Healthineers-ը ստեղծել է բոլորովին նոր որակի՝ արհեստական բանականությամբ օժտված մագնիսառեզոնանսային Magnetom VIDA 3 Tesla գերհզոր տոմոգրաֆը սարքը:
Magnetom Aera մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը նախատեսված ավելի արագ սպասարկման համար, լավագույն լուծումն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նման մասշտաբային ծառայություններ մատուցող կլինիկայի համար:
Արհեստական բանականությամբ օժտված Siemens Healthineers Magnetom Lumina 3Tesla նորագույն համակարգն 70 սմ բացվածքով, ամբողջովին BioMatrix տեխնոլոգիայի վրա է հիմնված: Այն փոխում է ռադիոլոգիական ծառայությունների մատուցման ձևաչափը, բարձրացնում արտադրողականությունն, ապահովում պատկերի բարձր որակ, հարմարվում հիվանդի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին:
Արդյունավետ ու տնտեսող BioMatrix ինտերֆեյսով այս համակարգը կրճատում է հետազոտության տևողությունը: Արհեստական բանականության շնորհիվ էլ ստացված պատկերներն առավել հստակ են ու վստահելի:
Համակարգում ներառված սենսորներն ավտոմատ կերպով գրանցում են հիվանդի շնչառական ռիթմը, սրտի աշխատանքը՝ հնարավորություն տալով ընտրել յուրաքանչյուր հիվանդի համար հետազոտության օպտիմալ հաջորդականությունը: Տեղադրված տեսախցիկների միջոցով էլ արձանագրվում են շարժումները և իրական ժամանակում հարմարեցվում սկանավորմանը: Սա նվազագույնի է հասցնում արտեֆակտերի հավանականությունը, բարձրացնում` պատկերի որակը, միաժամանակ բացառելով կրկնակի հետազոտությունները։
Եվ այսպես Siemens Healthineers Magnetom Lumina 3 Tesla նոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող 2D և 3D որակյալ պատկերներով հետազոտության տևողությունը ներդրված ծրագրերի շնորհիվ կիսով չափ կրճատվել է։
