«Էրեբունի» ԲԿ-ի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժոււթյան բաժանմունքը վերաբացվում է՝ համալրված նորագույն սարքավորումներով: Gereral Electic ընկերության արտադրության Senographe Pristina թվային մամոգրաֆիկ սարքը կրծքագեղձի հետազոտության մեծ հնարավորություններ է տալիս: Սարքի ճառագայթման աստիճանը նվազագույնի է հասցված, փոխարենը՝ առավելագույն ճշգրտությամբ է ստացվում պատկերի որակը: Սարքի գլխավոր առավելություններից մեկը կոնտրաստային մոմոգրաֆիայի հնարավորությունն է: Այժմ շերտավոր մամոգրաֆիկ հետազոտությունը կիրականացվի՝ կոնտրաստային նյութի կիրառմամբ: Սարքի հաջորդ առավելությունը ցավի կառավարման հնարավորությունն է: Հետազոտվող կինը վահանակի միջոցով կառավարում է կրծքագեղփի սեղման ուժգնությունը: Ցավի և անհարմարության պատճառով այլևս մամոգրաֆիկ հետազոտությունից խուսափելու պատճառ չկա: