Loading

«ՄիկրոՄիր – Հայաստան» ընկերությունը թափ է առնում

09.11.2017

«ՄիկրոՄիր – Հայաստան» ընկերությունը  թափ է առնում
«ՄիկրոՄիր – Հայաստան» ընկերությունը  թափ է առնում

2017 թ. նոյեմբերի 4-ին, կայացավ հերթական 2 -րդ գիտա-գործնական համաժողովը ՄիկրոՄիր- Ռուսաստան- Հայաստան միջազգային կազմակերպության մասնակցությամբ,որը նվիրված էր ֆագոպրոֆիլակտիկային և ֆագոթերապիային:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «ՄԻԿՐՈՄԻՐ- ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերության ղեկավար Անահիտ Սարգսյանը : Նա նշեց, որ ներկա գտնվողները այն առաջին երջանիկներից են, որոնք կստանան տեղեկությունը անմիջականորեն նրանցից , ովքեր երկրորդ կյանք են տվել պոլիֆագերին:

« XXI-րդ դարում աշխարհում հակաբիոտիկների դեմ դիմադրողականության բարձրացումը շատ իրավիճակներում բժիշկներին բարդ խնդրի առաջ է կանգնեցնում: Հակաբիոտիկը պետք է, բայց արժէ արդյոք այն մշտապես կիրառել: Պետք է ջանքեր գործադրել, որ հակաբիոտիկները դառնան երկրորդ ընտրության միջոցներ և նշանակվեն ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: ՖԱԳՈԴԵՆՏԸ անհրաժեշտ է և հնարավոր է կիրառել բերանի խոռոչի լորձաթաղանթի, բերանի խոռոչի հիվանդությունների համար և այլն»:

« ԲԱԿՏԵՐԻՈՖԱԳԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴՆԵՐԸ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» հետաքրքիր զեկույցով հանդես եկավ «ՄիկրոՄիր- Ռուսաստան» կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեկսանդր Զուրաբովը:

//erebunimed.com/rus/news.more/269

«ՖԱԳՈԴԵՆՏԻ կիրառումը ստոմատոլոգիայի մեջ» զեկույցով հանդես եկավ վիրաբույժ- ստոմատոլոգ , ԲՈՍԿՈ կլինիկայի գլխավոր բժիշկ , բ.գ.թ. , օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Գալինա Պաշկովան: Նա իր բժշկական փորձի հիման վրա կարողացավ 92 տոկոսով նվազեցնել հակաբիոտիկների կիրառումը:

Գալինա Պաշկովան նշեց, որ սա իր առաջին այցն էր Հայաստան, և նա ուրախությամբ ընդունեց այս համաժողովին մասնակցելու հրավերը : Նա իր ելույթում շոշոփեց բազմաթիվ թեմաներ. «Բակտերիոֆագերը բժիշկ- ստոմատոլոգի պրակտիկայում. օգտագործման ցուցումները, մասնագիտական և անհատական օգտագործման մեթոդները», « ՖԱԳՈԴԵՆՏԻ արդյունավետությունը և ցիտո տոկսիկությունը համեմատած հակասեպտիկներին: Հակամանրէական բուժման պաթոգեն հիմքերը պարոդոնտի համալիր բուժման մեջ» և այլն:

Քանի որ նախորդ գիտաժողովը , որն անցավ շատ աշխույժ և ինտերակտիվ կերպով հենց « ստոմոտոլոգիական» էր, հետևաբար ներկա գտնվողները (որոնց մեջ կային գիտության թեկնածուներ և դոկտորներ, ստոմոտոլոգիական ամբիոնի դոցենտներ, տարբեր կլինիկաների բաժանմունքի ղեկավարներ) չափազանց հետաքրքրված էին գիտական նորագույն մշակումներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR