Loading

Միգրենի բուժումը ` իրականություն է

11.12.2017

Միգրենի բուժումը ` իրականություն է
Միգրենի բուժումը ` իրականություն է

Սկսած 2017թ. օգոստոսից պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայությունում կատարվում է միգրենի բուժման վիրահատություններ: Վիրահատություններ, որոնք արտերկրում կատարվում են ավելի քան 20 տարի, այժմ հաջողությամբ իրականացվում են նաև մեզ մոտ: https://erebunimed.com/arm/news.more/265)

Պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանը անցկացրեց մի շարք այդպիսի վիրահատական միջամտություններ: Նա գործով ապացուցեց, որ միգրենի բուժման համար միայն վիրահատական եղանակով կարելի է ոչնչացնել այդ հիվանդության պատճառը, քանի որ պացիենտների մեծ մասը ռեզիստենտ են դեղորայքային բուժման հանդեպ:

«Ավելի լավ վիրաբուժական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է միգրենի մանրակրկիտ ախտորոշում, որը հնարավոր է իրականացնել միայն ծակծկելով պացիենտի ցավի տրիգերային գոտիները` ցավազրկման նպատակով :Ցավերից ազատվելու արդյունավետությունը ախտորոշիչ ծակծկոցից հետո դիտվում է պացիենտների մեծ մասի մոտ և տևում է 2-3 ամիս: Ցավազրկման լավ արդյունքի դեպքում գրեթե 90-100%-ով վիրահատությունը բարեհաջող է ընթանում` վերանում են միգրենի նոպաները», -նշեց Մ. Շատախյանը:

Վիրաբույժի խոսքերով, որոշ դեպքերում հարկ է լինում վիրահատել միաժամանակ 8-ից 10 ցավային գոտի: Սովորաբար հիվանդը դուրս է գրվում վիրահատության հաջորդ օրը:

Համաշխարհային գրականության տվյալների համաձայն վիրահատությունից հետո առանց ցավ մնալու տևողությունը հաշվարկվում է արդեն տասնյակ տարիներ: Ուրախալի է այն , որ այսօր մեզ մոտ ստեղծվել է հնարավորություն բուժվել այդ հիվանդությունից , որը չափազանց տարածված է ` լինելով կյանքի որակի և աշխատունակության նվազեցման գլխավոր պատճառներից մեկը :

Էրեբունի ԲԿ-ի պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայությունը, որը ղեկավարում է անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանը, հաջողությամբ է հաղթահարում այսպիսի ծանր պաթոլոգիաները ` կատարելով միգրենի վիրաբուժությանը վերաբերող բաց վիրահատական միջամտությունների մի ամբողջ շարք :

+374 10 47 11 00
QR
Price list QR