Սուր կաթվածով ավելի քան 1049 հիվանդ 3 տարվա ընթացքում բուժում է ստացել «Էրեբունի» ԲԿ-ում: 2019 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը:
Առաջին իսկ օրվանից «Էրեբունիե ԲԿ-ն դարձել է ծրագրի իրականացման առաջատարը: Վերակազմավորվել է կաթվածի կենտրոնը, որի մեջ ներառվել է երկու թիմ՝ նյարդաբանական թիմը՝ նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանի ղեկավարությամբ և նյարդավիրաբուժական թիմը՝ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայութան ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ:
Հարկ է նշել, որ նշված հաջողությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ այս միջամտությունները «Էրեբունի» ԲԿ-ում սկսվել են կատարվել դեռևս 2014 թվականից, ինչի արդյուքնում, մինչև պետական ծրագրի ներդրումը կարևոր փորձ էր կուտակվել:
Այսպիսով, «Էրեբունի» ԲԿ-ը սուր կաթվածի բուժման առումով տարածաշրջանում առաջատարն է: