Loading

Սուր կաթված. թվեր

01.02.2021

Սուր կաթված. թվեր

Սուր կաթվածով ավելի քան 680 հիվանդ երկու տարվա ընթացքում բուժում է ստացել «Էրեբունի» ԲԿ-ում: 2019 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժօգնության պետական ծրագիրը: Առաջին իսկ օրից «Էրեբունի» ԲԿ-ն դարձել է ծրագրի իրականացման առաջատարը: Վերակազմավորվել է կաթվածի կենտրոնը, որի մեջ ներառված է երկու թիմ՝ նյարդաբանական թիմը՝ նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նունե Եղիազարյանի ղեկավարությամբ և նյարդավիրաբուժական թիմը՝ ցերեբրովասկուլյար նվարդավիրաբուժության ծառայութան ղեկավար Դավիթ Սահակյանի գլխավորությամբ: 24 ժամյա ռեժիմով աշխատանքի արդյունքում կատարվել է 350 թրոմբէկտոմիա (թրոմբի ներանոթային վիրաբուժական հեռացում), իսկ 330 հիվանդի հաջողվել է բուժել միայն ներերակային թրոմբոլիզի (Ալտեպլազայի ներերակային ներարկում ) օգնությամբ: Հարկ է նշել, որ նշված հաջողությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ այս միջամտությունները «Էրեբունի» ԲԿ-ում սկսվել են կատարվել դեռեւս 2014 թվականից, ինչի արդյուքնում, մինչև պետական ծրագրի ներդրումը կարևոր փորձ էր կուտակվել: Այսպիսով, «Էրեբունի» ԲԿ-ը սուր կաթվածի բուժման առումով տարածաշրջանում առաջատարն է:

+374 10 47 11 00
QR
Price list QR