«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Վենետիկում մասնակցել է «Պրեստիժ» համահայկական մրցանակաբաշխությանը։ Վենետիկի 15-րդ դարի CA’ Sagredo թագավորական պալատի ազնվական նստավայրում կայացած «Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխության ժամանակ անհետաձգելի բուժօգնության ոլորտում Արմինե Սանամյանը լավագույնն է ճանաչվել և մրցանակի է արժանացել։
Որակապես այլ, Հայաստանում նմանը չունեցող ծառայության ստեղծումը տարիներ առաջ ժամանակի հրամայականն էր դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար։ Հիմնադիր-տնօրեն Հարություն Քուշկյանի աննախադեպ, նոր EMEGENCY HOSPITAL ստեղծելու գաղափարն ամբողջությամբ արդեն իրականություն է դարձել բաժանմունքի ղեկավարի, բժիշկների, բուժքույրերի և մնացած բուժանձնակազմի ամենօրյա անձնանվեր աշխատանքի շնորհիվ նաև, և այս մրցանակը հիրավի լավագույն գնահատականն է տքնաջան աշխատանքի։