Loading

Բաց դռների օր Եղեգնաձորում 

07.07.2022

Բաց դռների օր Եղեգնաձորում 

Վայոց ձորի ավելի քան 402 բնակիչ բուժօգնություն է ստացել՝ «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների մասնագետների այցի ընթացքում: Բաց դռների օրը կազմակերպվել էր «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրենի խորհրդական Արլետա Ազիզբեկյանի ղեկավարությամբ: Անվճար հետազոտություններ և խորհրդատվություն են իրականացրել «Նաիրի» ԲԿ ռևմատոլոգ Վահան Մուկուչյանը, «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, «Էրեբունի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, դոպլերոգրաֆիստ Նունե Գևորգյանը, վնասվածքաբան Էդվարդ Մխիթարյանը, նյարդավիրաբույժ Նաիրի Մարգարյանը, քիթ-կոկորդ-ականջաբան Հովհաննես Գևորգյանը, էնդոկրինոլոգ Գայանե Ղարիբյանը, ուռոլոգ Գևորգ Մանվելյանը, մաշկաբան Վաչագան Աթոյանը, նյարդաբան Հասմիկ Սարգսյանը: Բժշկական կենտրոնների միջև համագործակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այլ նեղ-մասնագետների այցեր ևս: Առաջիկայում հնարավորություն կլինի հենց տեղում կատարել մամոգրաֆիկ հետազոտություններ:

+374 10 47 11 00
QR
Price list QR