Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացմամբ պայմանավորված՝«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Գլխավոր տնօրենի՝ հունվարի 11-ի 01/1 հրամանի համաձայն՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանին հանձնարարվել է ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով: Այսպիսով, գրիպով եւ սուր շնչառական այլ վարականերով «Էրեբունի» ԲԿ դիմած պացիենտներից հավաքվում են համաճարականաբանական մանրամասն անամնեզներ, ուշադրություն է հատկապես դարձվում վերջին 21 օրվա ընթացքում հանրապետությունից բացակայելու հանգանամքին:
Գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների կասկածի եւ դրանց բարդությունների դեպքում հիվանդները հոսպիտալացվում են մեկուսացված հիվանդասենյակներում՝«Էրեբունի» ԲԿ վարակային անվտանգության ծառայության մշտական հսկողության ներքո: Իսկ բաժանմունքների ղեկավարներին հանձնարարվել է պահպանել հակահամաճարակային կանոնները, հնարավորինը սահմանափակել տեսակցությունները:
Խստացված ռեժիմով է աշխատում նաեւ «Էրեբունի» ԲԿ ծննդատունը: Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանին հանձնարարվել է էլ ավելի խստացնել հսկողությունը հղիների, ծննդկանների և նորածինների նկատմամբ, իրականացնել բացատրական աշխատանքներ տեսակցությունները սահմանափակելու ուղղությամբ, դրանք թույլատրել բացառապես դիմակներով:
Շարունակվում է նաեւ գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկումը, տվյալները հաղորդվում են առողջապահության նախարարություն:
Տեղեկացնենք նաեւ, որ «Էրեբունի» ԲԿ-ն ապահովված է հակագրիպային բոլոր դեղամիջոցներով եւ անհրաժեշտ պարագաներով: