Loading

Օստեոխոնդրոզ

23.03.2022

Ինչ է օստեոխոնդրոզը և ինչպես է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները: «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը պարզաբանում է աշխարհում մեծ տարածում ունեցող այս խնդիրը: Ողնաշարի խնդիրները կարող են լինել պարանոցային, կրծքային և գոտկային հատվածներում: Օստեոխոնդրոզի հիմնական ախտանշաններն են ցավը, այդ թվում՝ ճառագայթող, ձգվածությունը, վերջույթների թուլությունը: Առավել տարածված են ողնաշարի գոտկային հատվածի խնդիրները, քանի որ մարդու մարմնի ծանրության 70 տոկոսից ավելին ընկած է հենց այդ հատվածի վրա: Օստեոխոնդրոզի ուշ ախտորոշման և բուժման դեպքում կարող են առաջանալ բարդություններ՝ միջողային աճառի ճողվածքներ, ողնաշարային խողովակի ստենոզ՝ նեղացում, ողերի տեղաշարժ, որոնք կարող են պահանջել վիրահատական միջամտություն:

Օստեոխոնդրոզ
+374 10 47 11 00
QR
Price list QR