Loading

Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց` ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին

22.04.2014

Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց`  ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին

Ապրիլի 19-ին Էրեբունի բժշկական կենտրոնում հայ վնասվածքաբան օրթոպեդները հնարավորություն ունեցան ծանոթանալու հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր «Կոքսա» մասնագիտացված կլինիկայի՝ ոսկրային տարածուն դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման փորձին:

Իրադարձության մի քանի մանրամասներ մեզ ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար և գիտական գծով փոխտնօրեն Արմեն Չարչյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի վարիչ և գիտական գծով փոխտնօրեն Արմեն ՉարչյանՊարոն Չարչյան, ի՞նչ սեմինար էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում և ովքե՞ր են մասնակցում:

– Մեր կլինիկայի հրավերով 2-օրյա այցով Հայաստանում էր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի հայտնի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինենը, ով մասնագիտացած է ուռուցքների և ոսկրային տարբեր դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման գործում: «Կոքսա» կլինիկայում տարեկան 3000-ից ավելի արհեստական հոդեր են տեղադրվում և 700-ից ավելի ռիվիզոն վիրահատություններ (նախկինում տեղադրված արհեստական հոդերը, որոնք շարքից դուրս են եկել, փոխարինում են նորերով): Ոսկրային մեծ դեֆեկտների դեպքում` լինի այն ուռուցքային, հրազենային, կոտրվածքային կամ մեկ այլ բնույթի, դրանք փոխարինվում են արհեստական հոդերով, ինչը բավականին բարդ վիրահատություն է:

Պոլիեթիլենային ցանց` նախկին պրոթեզների փոխարեն. ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներինՖինլանդիայի Տամպերե քաղաքի հայտնի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինե

Բանախոսը 2 դասախոսություն կարդաց.

1. Չարորակ ուռուցքների դեպքում վիրահատության առանձնահատկությունները, բուժման տակտիկան, էնդոպրոթեզավորումը

2. Նախկինում տեղադրված արհեստական հոդերի փոխարինումը նոր հոդերով:

Սեմինարի ընթացքւմ խոսվեց նաև վիրահատական նոր մեթոդի մասին, կմանրամասնե՞ք:

Պոլիեթիլենային ցանց` նախկին պրոթեզների փոխարեն. ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին– Բժիշկը ցույց տվեց մեր ոլորտի վերջին ձեռքբերումներից մեկը`պոլիէթիլենային ցանց, որով պատում են էնդոպրոթեզները: Այն կառուցվածքով նման է որովայնային ճողվածքի վիրահատության ժամանակ կիրառվող ցանցերին, իսկ ձևով՝ գուլպայի։ Ի տարբերություն պրոթեզի, պոլիեթիլենային այս ցանցը թույլ է տալիս հյուսվածքներին ներաճել ցանցի մեջ`ամրացնելով կապը հյուսվածքի և էնդոպրոթեզի միջև: Ինձ համար սա ևս բացահայտում էր, նախկինում միայն համացանցում էի կարդացել վիրահատության այս տարբերակի մասին, սակայն բժիշկը ցույց տվեց իր պրակտիկայում կատարած վիրահատություններից բացառիկ օրինակներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR