Loading

Մասնագիտական զարգացում՝ ամեն օր

04.12.2018

Մասնագիտական զարգացում՝ ամեն օր
Մասնագիտական զարգացում՝ ամեն օր

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպվել է գիտաժողով, որի ընթացքում բուժկենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, էնդոկրինոլոգ Արմինե Սանամյանը գործընկերներին է ներկայացրել շաքարային դիաբետի բուժման` աշխարհում կիրառվող նորագույն մոտեցումները: Գիտաժողովին մասնակցել է բուժկենտրոնի ավելի քան 40 բժիշկ: Գլխավոր թեման եղել է բուժման մեթոդներից մեկի՝ ինսուլինոթերապիայի ժամանակակից դեղամիջոցների կիրառումն աշխարհի լավագույն կլինիկաներում:

Ինսուլինոթերապիայի նորագույն մեթոդներին ծանոթանալը տարբեր մասնագիտացումներով բժիշկների համար շատ կարեւոր է, քանի որ դիաբետը մեծամասամբ ուղեկցվում է տարբեր օրգան-համակարգերի ախտահարումներով եւ խնդրի հետ առնչվում են ոչ միայն էնդոկրինոլոգները: Արմինե Սանամյանը ներկայացրել է աշխարհի առաջատար կլինիկաներում ներդրված ինսուլինոթերապիայի այն բոլոր մեթոդները, որոնք հաջողությամբ կիրառվում են նաեւ «Էրեբունի» ԲԿ-ում:

Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդը դիաբետ ունի, հիվանդությունը վաղուց արդեն դարձել է նաեւ կենսակերպ: Ուստի նման հիվանդների հետ հաճախ առնչվում են ոչ միայն էնդոկրինոլոգներ, այլեւ թերապեւտներ, նեֆրոլոգներ, գաստրոէնտերոլոգներ եւ այլ բժիշկներ, իսկ նոր մեթոդների մասին պարբերաբար տեղեկտվությունը նրանց օգնում է ճիշտ կողմնորոշվել բուժման ընթացքում:

«Էրեբունի» ԲԿ-ում նման գիտաժողովները պարբերական են: Դրանք հատկապես կարեւոր են բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման եւ պրոֆեսիոնալ հմտությունների բարձրացման տեսնակյունից:

+374 10 47 11 00
QR
Price list QR