Loading

Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա

03.06.2017

Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա
Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա

Զարգացած երկրներում կիրառվող նոր հեղափոխական մեթոդը՝ շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան, արդեն հասանելի է նաև Հայաստանում: Վերջերս Էրեբունի ԲԿ-ում կատարված վիրահատությունը ցնցող իրադարձություն էր մեր հանրապետության բժշկական աշխարհում:

Ինչպես նշեց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մ. Վ. Մանուկյանը. ՙՙՈւթ ամիս անց մենք վստահությամբ կարող ենք ասել, որ շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան ադենոմայի դեպքում էֆեկտիվ այլընտրանք է դարձել դրա վիրահատական միջամտությանը, խնդրի լուծման ավելի արդյունավետ և քիչ տրավմատիկ մոտեցում է հանդիսանում, առանց ցավազրկում կիրառելու։ Արդեն որպես ուրոլոգ նա նշեց, որ վերը նշված մեթոդը պացիենտներին /50 տարեկան և բարձր տղամարդկանց/ հնարավորություն է տալիս ոչ միայն վերադառնալ լիարժեք կյանքին, այլ նաև խուսափել հետվիրահատական անցանկալի բարդություններից, որոնք կարող են նկատվել բաց վիրահատական միջամտության ժամանակ /ստացիոնարում գտնվելու ժամանակը, երկարաժամկետ դեղորայքային բուժում, պոտենցիայի անկում, միզարձակման մնացորդային խախտումներ և այլն/: Այսօր Էրեբունի ԲԿ-ում շագանակագեղձի հիվանդության տարբեր աստիճանի բարդությամբ արդեն 10 պացիենտների մոտ կիրառվել է շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիայի մեթոդը: Հետազոտության մոտակա և հեռակա ժամանակահատվածում պացիենտների մոտ նկատվել է արտահայտված դրական դինամիկա. շագանակագեղձի չափսերի զգալի փոքրացում, միզարձակման նորմալիզացում, պոտենցիայի պահպանում: Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Մ. Վ. Մանուկյանի խոսքերով բուժման տվյալ մեթոդի կիրառումը շագանակագեղձի մեծացման տարբեր աստիճանով պացիենտների մոտ ցույց է տվել դրա հավասար և բարձր արդյունավետությունը անկախ ադենոմայի ծավալից:Սակայն շատ կարևոր է նշել, որ շագանակագեղձի բուժման էնդովասկուլյար մեթոդը կիրառվում է միայն բարորակ ախտահարումների ժամանակ:

Զրույցի ժամանակ բոլոր պացիենտները, ում կատարվել էր շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա, միաձայն իրենց հիացմունքն էին արտահայտում բժիշկների և բուժանձնակազմի արհեստավարժության, ստացած արդյունքների վերաբերյալ:

Այսօր շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիան կատարվում է միայն Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության էնդովասկուլյար վիրաբույժ Ա. Ծատությանի կողմից, որը վերապատրաստման կուրսն անցել է Պորտուգալիայում:

Պացիենտների վիճակի երկարաժամկետ հսկողությունը և հետազոտումը ցույց է տվել, որ նոր բացառիկ մեթոդը՝ շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիան, արդարացրեց իրեն:

Նոր, բարձր արդյունավետությամբ մեթոդի մասին ինֆորմացիան հայկական հասարակություն հասցնելու նպատակով, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել Էրեբունի ԲԿ-ում բժշկության նորագույն ձեռքբերումներից, առանց մեկնելու արտասահմանյան կլինիկաներ, Էրեբունի ԲԿ-ի կոնֆերենց-սրահում հավաքված զանգվածային լրատվական միջոցներին ներկայացվել էր շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիայի մեթոդիկան և մի քանի ամիս առաջ մեր կայքում մանրամասն ներկայացված բարձր արդյունավետության արդյունքները:

Այսօր այդ մեթոդն արդեն հաստատուն կերպով ներդրվել է Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության էնդովասկուլյար վիրաբուժների առօրյա պրակտիկայում:

Միջազգային փորձի ուսումնասիրումը, համաշխարհային առաջատար մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը մեր կլինիկայում շարունակվում է: Ամենը պացիենտի բարօրության համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR