Loading

Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն՝ «Էրեբունի» ԲԿ-ում

16.06.2023

Շուտով «Էրեբունի» ԲԿ-ում կբացվի նոր, Հայասատնում որակապես եզակի Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ կառուցում է իր տեսակով աննախադեպ ճառագայթային կենտրոն, որը տարեկան կսպասարկի ճառագայթային բուժման կարիք ունեցող շուրջ 700 հիվանդի: Շինարարության մեկնարկը տրվել է 2023 թվականի մարտին և այն ամբողջությամբ պատրաստ կլինի 1,5 տարի անց՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում: Շինարարությունն ընթանում է միջուկային և ռադիացիոն գիտատեխնիկական կենտրոնի չափորոշիչներով, ժամանակակից տեխնոլոգիայով, նորարարական մոտեցմամբ: Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոնն աշխատելու է Varian ընկերության գերհզոր սարքավորումներով: Նախագիծն իրականացվում է ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:

Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն՝ «Էրեբունի» ԲԿ-ում
+374 10 47 11 00
QR
Price list QR