Loading

Հազվադեպ միջամտություն

25.09.2018

Հազվադեպ միջամտություն
Հազվադեպ միջամտություն

Օրերս բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր առաջացրել: Նեղացնելով կերակրափողի լուսանցքը՝ անհնարին էր դարձրել նույնիսկ կլման գործընթացը: Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է կատարել էնդոսկոպիկ միջամտություն: «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը կերակրափողի ստենտավորում է կատարել էնդոսկոպիկ ճանապարհով: Միջամտությունից 24 ժամ անց կատարված կոնտրաստային ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ կերակրափողի անցանելիությունն ամբողջովին վերականգնված է: Հիվանդն արդեն դուրս է գրվել, իրեն լավ է զգում: Ստենտավորումը կատարվել է ամերիկյան արտադրության բարձրորակ ստենտով:

Հայաստանում եզակի կատարվող այս միջամտությունը հնարավոր է եղել իրականացնել լուրջ մասնագիտացված բժշկական թիմի եւ տեխնիկական հագեցվածության շնորհիվ: Հիշեցնենք, որ էրեբունի ԲԿ «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունը հագեցած է վերջին սերնդի PENTAX MEDICAL սարքավորումով, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել աշխարհի առաջատար կլինիկաներում կիրառվող` կերակրափողի, ստամոքսի եւ աղիների բոլոր միջամտությունները:

+374 10 47 11 00
QR
Price list QR