Loading

Գլխի հսկա ուռուցքի հեռացում

10.08.2015

Գլխի հսկա ուռուցքի հեռացում
Գլխի հսկա ուռուցքի հեռացում

2015 թ. հուլիսի վերջին, «Էրեբունի» ԲԿ է ընդունվել պացիենտ Ա.Դ., 42 տարեկան (ԼՂՀ ԱՆ ուղեգրով), «Գլխի ծավալուն նեյրոֆիբրոմա՝ արտա- և ներգանգային աճով, հյուսվածքների քայքայմամբ, գանգի ոսկրերի դեֆեկտով և ուռուցքի բազմաօջախային աճով» ախտորոշմամբ: 1986 թվականից սկսած պացիենտը 14 անգամ վիրահատվել է, վերջին անգամ՝ 3 տարի առաջ, սակայն հիվանդությունը հարաճել է: Պացիենտի մանրամասն հետազոտությունից և տարբեր մասնագիտացված բժիշկների խորհրդատվությունից հետո որոշվեց արմատական վիրահատություն իրականացնել՝ ուռուցքի ընդլայնված հեռացմամբ և գլխի փափուկ հյուսվածքներով դեֆեկտի միանվագ փոխարինմամբ: 30.07.15թ. վիրաբույժների երեք թիմի կողմից՝ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Ա.Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդհանուր անզգայացմամբ իրականացվեց ինքնատիպ վիրահատություն: Վիրահատությունը սկսեց պլաստիկ վիրաբույժների թիմը՝ ուռուցքի արտագանգային հատվածի և գլխի մազածածկ շրջանի ախտահարված մասի արմատական հեռացմամբ: Ուռուցքի ներգանգային հատվածը հեռացվեց նյարդավիրաբույժների թիմի կողմից՝ Նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Մ.Ա. Եղունյանի գլխավորությամբ: Վերջինիս մասնագիտական հմտության շնորհիվ հնարավոր եղավ ուռուցքը շերտազատել գլխուղեղից՝ առանց վնասելու ֆունկցիոնալ առումով կարևոր տարրերը: Երրորդ փուլում, գլխի ծածկույթների 44х32 սմ չափերով ծավալուն դեֆեկտը լրացնելու նպատակով պրոֆեսոր Հ.Վ. Սարուխանյանի կողմից որովայնի խոռոչից առանձնացվեց մաշկի դեֆեկտին համապատասխան մեծ ճարպոնի անոթավորված հատված: Պարանոցի գլխավոր անոթների նախապատրաստումից հետո ճարպոնը կարվեց դեֆեկտին և վերաանոթավորվեց «ծայրը կողքից» բերանակցումներով՝ արտաքին քնային զարկերակի և լծերակի հետ: Ճարպոնի վրա տեղադրվեց մաշկային աուտոտրանսպլանտանտ:

Վիրահատությունը տևեց 11 ժամ: Հետվիրահատական շրջանն ընթացավ հարթ: Փոխպատվաստված լաթերը լիովին սերտաճեցին: Հիվանդը վերականգնողական բուժում է անցնում:

Նմանատիպ բազմաօրգանային ախտաբանության վիրահատական բուժման հաջողությունը պայմանավորված է բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմի համակարգված համատեղ աշխատանքով:

Удаление гигантской опухоли головы Удаление гигантской опухоли головы

+374 10 47 11 00
QR
Price list QR