Loading

Ռիսկը ազնվական գործ է

16.01.2017

Ռիսկը ազնվական գործ է
Ռիսկը ազնվական գործ է

2015թ. նոյեմբերին արգանդի միոմայի վիրահատության կապակցությանբ Էրեբունի ԲԿ դիմեց 1978 թ ծնված, արտերկրում բնակվող հայուհի Է.Մ-ն.:

Կինը ենթադրում էր, որ հղի է, քանի որ որովայնի չափսերը մեծացել էին և համապատասխանում 20 շաբաթական հղիության: Ըստ ՈւՁՀ-ի տվյալների ախտորոշվեց՝ արգանդի բազմահանգույց միոմա (ամենամեծ ոտիկի վրա հանգույցի չափերն էին 180×106×166 մմ է, հանգույցի ծավալը 1660 սմ³), ինչպես նաև փոքր չափսերի (˜3 սմ ) մի քանի հանգույցներ` արգանդի խոռոչի ձևափոխմամբ: Ուղեկցող հիվանդությունների պատճառով՝ համակարգային կարմիր գայլախտ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ), միտրալ ռեգուրգիտացիա IV, թոքային հիպերտենզիա I, հիվանդին հակացուցված էր բաց վիրահատության անցկացումը: Օրակարգի հարց էր դարձել հիվանդի բուժումը անցկացնել այլընտրանքային եղանակով՝ կատարելով արգանդի խողովակների էմբոլիզացում:

Հիվանդը դիմել էր տարբեր արտասահմանյան կլինիկաներ, սակայն մերժում էր ստացել, քանի որ այս չափսերի միոմայի դեպքում նույնիսկ էմբոլիզացիա կատարելը չափազանց ռիսկային է: Չունենալով այլ տարբերակ,2015թ. նոյեմբերի 5-ին Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության ինտերվենցիոն սրտաբան բժ. Ա. Ծատությանը իրականացրեց արգանդային զարկերակների էմբոլիզացիա:

Ռիսկը ազնվական գործ է

Միոմայի մեծ չափսերի պատճառով հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ դիտվել էր մեղմ արտահայտված հետէմբոլիզացիոն համախտանիշ (ցավեր կոնքի շրջանում, ջերմություն, սրտխառնոց, փսխում), որը դեղորայքի միջոցով վերացվեց: Հիվանդը դուրս է գրվել 7-րդ օրը բավարար վիճակում:

Մեկ տարի անց- 2016թ. դեկտեմբերին, կրկին կատարվեց ՈւՁՀ հետազոտություն՝ մեծ հանգույցի չափսերը փոքրացել էին համարյա երկու անգամով - մինչև 73×76×70 մմ, իսկ հանգույցի ծավալը նախորդի հետ համեմատ 8 անգամով - 206.8 սմ³ (87%): Փոքր հանգույցներից պահպանվել էր միայն մեկը՝ 22 × 27մմ, առանց արգանդի ձևափոխման: Հիվանդը այլևս գանգատ չուներ:

Ռիսկը ազնվական գործ է Ռիսկը ազնվական գործ է

Էմբոլիզացիան հատկապես կարևոր է, երբ արգանդի հեռացման հարց է դրված: Համապատասխան ցուցումների դեպքում արգանդի զարկերակների էմբոլիզացիան համարվում է արգանդի միոմայի բուժման մեղմ և ռադիկալ եղանակներից մեկը, որի երկարատև արդյունքները չեն զիջում բաց վիրահատական միջամտությանը՝ պահպանելով սեռական օրգանը և կնոջ պտղաբերությունը:

Նման վիրահատություն ՝ երբ արգանդի չափսը գերազանցում է 20 շաբաթական հղիության չափսերին, Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում անկացվեց առաջին անգամ: Վիրահատության ռիսկային գործոնը բավականին բարձր էր, սակայն, ինչպես ասվում է՝ ռիսկը ազնվական գործ է, երբ հարցը վերաբերում է հիվանդի կյանին և առողջությանը: Մեծ դեր կատարեցին բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը:

+374 10 47 11 00
QR
Price list QR